Գլխավոր էջ » 2018 » September » 15 » Քոչարյանը վարձել է Ռուսաստանի հետ կապեր ունեցող բրիտանացի լոբբիստների. «Ժամանակ». 1in.am
10:03 AM
Քոչարյանը վարձել է Ռուսաստանի հետ կապեր ունեցող բրիտանացի լոբբիստների. «Ժամանակ». 1in.am

1in.am-ը գրում է.   

«Ժամանակ» թերթը գրում է.

«Հետաքննող լրագրող Գրիգոր Աթանեսյանը, ով թղթակցում է արևմտյան մի շարք հեղինակավոր հանդեսների, տեղեկացնում է, որ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով մեղադրվում է երկրում սահմանադրական կարգը բռնի տապալելու փորձի մեջ, վարձել է բրիտանացի լոբբիստների, ովքեր կապեր ունեն Ռուսաստանի հետ:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման նախօրյակին Քոչարյանի կողմից վարձված Մայքլ Բարելի հեղինակությամբ եվրոպական երկու կայքերում տեղադրվել են հոդվածներ, որոնցով փորձ է արվում Քոչարյանին ներկայացնել որպես քաղաքական հետապնդման զոհ: Հոդվածներում Մակրոնին կոչ է արվում Փաշինյանի հետ հանդիպմանը հանդես գալ ի պաշտպանություն Քոչարյանի:

Հետաքրքիր է, որ Քոչարյանի շահերը պաշտպանող բրիտանացի լոբբիստը նախկինում պաշտպանել է ադրբեջանցի միլիարդատեր Անար Մամեդովի և Ռուսաստանի գազային մոնոպոլիստ «Գազպրոմի» շահերը»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նյութի աղբյուր՝   1in.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 261 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x