Գլխավոր էջ » 2018 » September » 26 » Քոչարյանը այնքան չկա, որ նման հայց ներկայացնի Նիկոլ Փաշինյանի դեմ.
7:07 PM
Քոչարյանը այնքան չկա, որ նման հայց ներկայացնի Նիկոլ Փաշինյանի դեմ.

1in.am-ը գրում է.   

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը «Առաջին «լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցին ընդդեմ վարչապետի ոչ թե որպես փաստաբան, այլ որպես ՀՀ քաղաքացի.

«Ինքը հայց է ոչնչի մասին, իմ պատկերացմամբ՝ հերթական քայլն է, որ իր մասին չմոռանան. մեկ ա՝ մոռանալու են, կդատվի, ու կմոռանան»:

Փաստաբանի խոսքով՝ սա ոչ այլ ինչ է, քան ընդամենը քաղաքական կլոունադա. «Հայց հարուցելու իրավունք մարդն ունի, բայց նախ՝ դատարանը բողոքի գիրք չի, երկրորդ՝ սա դատավարական անբարեխղճություն է. այս հայցը այսօր զուտ օրենքի տեսանկյունից հեռանկար չունի: Ռոբերտ Քոչարյանը էնքան չկա, որ Նիկոլ Փաշինյանը իրենից ներողություն խնդրի, բացի այդ՝ իր մասին գործ է քննվում, բա որ պարզվի՝ ինքը մարդասպա՞ն է»:

Ալեքսանդր Սիրունյանը նշեց, որ ինքը որպես քաղաքացի միանում է վարչապետի հայտարարությանը և կարող է մի 100 էդպիսի մարդ բերել. «Դե թող բոլորիս էլ դատի տա: Նա մինչև հիմա Մարտի 1-ի գնահատականը չի տվել, Մարտի 1-ը լա՞վ էր, թե՞ վատ. դա նույնիսկ չենք լսել էդ մարդուց: Բա ասում էր՝ ես երկրի նախագահն եմ եղել, ես օրենքի երաշխավորն եմ եղել»:

Իսկ որպես փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը նշեց, որ հայցվոր կողմը անձամբ պետք է ապացուցի, որ հնչեցված միտքը, արտահայտությունը իրոք վիրավորական է. «Եվ ես այդ դեպքում նրան բազմաթիվ հարցեր կտայի՝ էնքան հոգին հանեմ, ինքն իր արածից փոշմանի»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:



 

Նյութի աղբյուր՝   1in.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 431 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x