Գլխավոր էջ » 2018 » September » 14 » Քոչարյանն էդ գաղտնալսումների հետ էնքանով կապ ունի, ինչքան այստեղ նստած յուրաքանչյուր մեկը. փաստաբան. Lragir.am
5:09 PM
Քոչարյանն էդ գաղտնալսումների հետ էնքանով կապ ունի, ինչքան այստեղ նստած յուրաքանչյուր մեկը. փաստաբան. Lragir.am

Lragir.am-ը գրում է.   

«Պարոն Քոչարյանն էդ գաղտնալսումների հետ էնքանով կապ ունի, ինչքան այստեղ նստած յուրաքանչյուր մեկը, այն բացառությամբ, որ ուղղակի գաղտնալսման բովանդակությունն է իրեն անմիջականորեն վերաբերվում»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

Լրագրողները Քոչարյանի փաստաբաններից հետաքրքրվեցին՝ կասկածներ կան, որ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսային խոսակցությունը ձայնագրելն ու հրապարակելը Քոչարյանի ձեռքի գործն է: Փաստաբանները հերքում են այդ տեղեկությունները: Փաստաբան Արամ Օրբելյանն ասաց, որ անընդհատ իրավիճակ է ստեղծում, երբ մեղադրանքներ են հնչում, որ Ռոբերտ Քոչարյանն արդարանա: Նա կոչ արեց պահպանել անձի անմեղության կանխավարկածը:

«Տեղեկություն եղավ, որ ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը, այլ իր փաստաբաններն են գաղտնալսել ու տարածել: Դա իրականությանը չի համապատասխանում, անհեթեթությունները ենթակա չեն մեկնաբանության»,- նշեց Օրբելյանը:

Նյութի աղբյուր՝   Lragir.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 178 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x