Գլխավոր էջ » 2018 » December » 29 » Քլոե Քարդաշյանը ու Հրուշ Աճեմյանը պարել են հայկական երաժշտության հնչյունների ներքո Style.news.am
9:01 PM
Քլոե Քարդաշյանը ու Հրուշ Աճեմյանը պարել են հայկական երաժշտության հնչյունների ներքո Style.news.am

Style.news.am-ը գրում է.   

loading...

Քլոե Քարդաշյանը եւ Հրուշ Աճեմյանը, ովքեր մտերիմ ընկերներ են, պարել են հայկական երաժշտության ներքո։ Նրանց ընկերակցել է դերասանուհի Մելիկա Հակը։ «Հայկական հպարտություն»,- Instagram-ի Stories հատվածում գրել էր Քլոեն։ Օրերս Հրուշը Քլոեին ոսկա շղթա էր նվիրել, որի վրա հայրերեն լեզով Քարդաշյան գրությունն էր։ 

 

Աղջիկները պարել են Becca x Khloe Kardashian x Malika Haqq BFF Makeup Collection 2019 դիմահարդարման հավաքածուի նոր ֆոտոշարքի ընթացքում։ Հավաքածուն Քլոե Քարդաշյանի եւ դերասանուհի Մելիկա Հակի համագործակցության արդյունքն է։ Այն կթողարկի սահմանափակ քանակով։

Սա Քարդաշյան-Ջեններ ընտանիքի կողմից դիմահարդարման պարագաների թողարկման առաջին փորձը չէ։ Քայլի Ջենների ապրանքանիշը,  որը նրա անունն է ստացել, արդեն երկու տարի է՝ վաճառքում է։ Այն լուրջ եկամուտներ է բերել Քայլիին՝ նրա համար ապահովելով մինչեւ 30 տարեկան ամենահարուստ հայտնիների ցանկի առաջին հորիզոնականը։  Ապրանքանիշի միջոցով Քայլին առաջխաղացնւմ է դիմահարդարման իր գաղտնիքները, կիսվում փորձով եւ որակյալ ապրանքներ առաջարկում։

 

Ապրանքանիշի հիմնադրի խոսքով՝ դրա ստեղծման հիմնական նպատակն է աղջիկներին օգնել գրավիչ տեսք ունենալ։ Kylie-ի կոստմետիկան լաբորատոր թեստեր եւ կլինիկական փորձեր է անցնում, հիպոալերգիկ է։ Որոշ միջոցներ հնարավորություն են տալիս փոխել արտաքինն առանց վիրահատական միջամտության եւ ներարկումների։

 

 

 

 

 

 

loading...

Նյութի աղբյուր՝   Style.news.am  

Կատեգորիա: Շոու-Բիզնես | Դիտումներ: 247 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0