Գլխավոր էջ » 2018 » September » 30 » Քիմ Քարդաշյանը խնջույքի է գնացել ոտքից գլուխ դոլարով «պատված». Operativ.am
3:09 PM
Քիմ Քարդաշյանը խնջույքի է գնացել ոտքից գլուխ դոլարով «պատված». Operativ.am

Operativ.am-ը գրում է.   

Վերջերս ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ կրում է բացառապես այն հագուստը, որն իր համար ընտրում են ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի բրենդի համար աշխատող ոճաբանները:

Վերջին շրջանում աստղի զգեստապահարանում գերակշռում են 1990-ականների ոճի իրերը: Դրա ապացույցն է նաև օրերս Լոս Անջելեսում խնջույքի ժամանակ նրա կերպարը: Իրապատում շոուների աստղն իր ընկերուհու կազմակերպած խնջույքին է ներկայացել ամերիկյան թղթադրամներով «պատված» անձրևային վերարկուով, որն ընդգրկված է եղել 2001 թվականի Jeremy Scott-ի աշուն-ձմեռ հավաքածուում:

Նա նաև կրել է նույն պրինտերով երկարաճիտ կոշիկներ ու ամերիկյան արժույթի խորհրդանիշով կլատչ: Երեք երեխաների մայրը, ինչպես գրում է woman.ru-ն, բոլոր առումներով հարուստ տեսք է ունեցել:


 

 

 

Նյութի աղբյուր՝   Operativ.am  

Կատեգորիա: Շոու-Բիզնես | Դիտումներ: 354 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x