Գլխավոր էջ » 2018 » September » 27 » Քիմ Քարդաշյանը վիճաբանել է կրտսեր քրոջ հետ. 1in.am
2:21 PM
Քիմ Քարդաշյանը վիճաբանել է կրտսեր քրոջ հետ. 1in.am

1in.am-ը գրում է.   

Ռեալիթի շոուի հայտնի աստղեր Քիմ Քարդաշյանը և Քայլի Ջեները վերջերս վիճել են ռեփ կատարող Tyga-ի պատճառով։ Քայլին քրոջը մեղադրել է իր նախկին զուգընկերոջ հետ գաղտնի շփման մեջ՝ գրում է politeka.net-ը։

Վերջերս Քայլին և Քիմը գնացել են Բեյոնսեի ու Jay-Z-ի համերգին։ Ընդմիջման ընթացքում նրանք պատահաբար հանդիպել են Քայլիի նախկին սիրեցյալ Tyga-ին։

Ջեները այնքան էլ չի ուրախացել այդ հանդիպումից, իսկ ահա Քիմը չի թաքցրել, որ ուրախ է երիտասարդին տեսնելու համար և անգամ գրկել է նրան հանդիպման ժամանակ։ Քրոջ նման պահվածքը տխրեցրել է Քայլիին, ով վստահ էր, որ Քիմը միշտ պետք է իր կողքին լինի։

Քայլի Ջեները մեղադրել է Քիմին ռեփ կատարողի հետ ընկերական հարաբերություններ պահպանելու մեջ այն դեպքում, երբ բաժանումից հետո նա հանրայնորեն վիրավորել է Քայլիին։ 20-ամյա աղջիկը վիճել է Քիմի հետ, քանի որ ինքը ընկերական հարաբերություններ և կապեր չի պահպանում նախկին զուգընկերոջ հետ, և աջակցություն է ակնկալում ամենամտերիմ մարդկանցից։

Նյութի աղբյուր՝   1in.am  

Կատեգորիա: Շոու-Բիզնես | Դիտումներ: 367 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x