Գլխավոր էջ » 2018 » September » 17 » Քիմ Քարդաշյանին կրկին գողության մեջ են մեղադրում. 1in.am
8:54 PM
Քիմ Քարդաշյանին կրկին գողության մեջ են մեղադրում. 1in.am

1in.am-ը գրում է.   

Ամերիկյան ԶԼՄ-ները հերթական սկանդալային նորությունն են հայտնել Քիմ Քարդաշյանի մասին։ Այս անգամ դիզայներ Տանյա Հենրին նրան մեղադրել է իր ֆիրմային զարդերը գողանալու մեջ։

Դիզայները վրդովվել է, երբ Քիմ Քարդաշյանի գովազդային նոր քարոզարշավում տեսել է իր ֆիրմային զարդերը՝ շուրթերին՝ մատանին, իսկ ատամներին՝ ոսկե տառեր։ Կնոջ խոսքով՝ Քիմ Քարդաշյանը գողացել է իր գաղափարը և այդպիսի զարդեր պատրաստել։ Հենրին նաև խոստովանել է, որ լուսանկարիչ Մարկուս Հայդան, որը լուսանկարել է Քիմին, իր վաղեմի ընկերն էր, սակայն այժմ Քարդաշյան գերդաստանի հետ է համագործակցում։

Այսպիսով, Քիմ Քարդաշյանը հերթական գողության մեջ է մեղադրվում։ Նախկինում նրան մեղադրել են պատկերանիշի գողության մեջ։

 

Նյութի աղբյուր՝   1in.am  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 407 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x