Գլխավոր էջ » 2018 » September » 30 » Քիմ Քարդաշյանի նոր հմայիչ լուսանկարը. News.am
12:50 PM
Քիմ Քարդաշյանի նոր հմայիչ լուսանկարը. News.am

News.am-ը գրում է.   

37-ամյա ռեալիթի-շոու աստղը իր  Instagram-ում հրապարակել է հերթական կրքոտ լուսանկարը:

Դրանում աստղը ներկայացրել է իր նուրբ, բայց միեւնույն ժամանակ դիմագծերը շեշտող դիմահարդարումը:

Լուսանկարում հեռուստաաստղը ծաղիկների թերթիկների մեջ է պառկած: Ինչպես կարող էինք ենթադրել, այս լուսանկարով աստղը եւս մեկ անգամ անոնսել է իր կոսմետիկ միջոցների հավաքածուն, որն, ի դեպ, կայծակնային արագությամբ է սպառվում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայուհին  իր Instagram-ի story հավելվածում արխիվային լուսանկարներ էր տեղադրել, որոնցում նա ներկայացել էր Reddit ու  Initialized Capital կայքի հիմնադիր, ամերիկահայ ինտերնետ գործարար՝ Ալեքսիս Օհանյանի կնոջ՝ աշխարհի նախկին առաջին ռակետ՝ Սերենա Ուիլյամսի հետ: Լուսանկարներից մեկին կից Քիմը շնորհավորել էր Սերենայի ծննդյան օրը: Նա գրել էր. «Ծնունդդ շնորհավոր» եւ նշել է Սերենա Ուիլյամսի միկրոբլոգի էջը:

Նյութի աղբյուր՝   News.am  

Կատեգորիա: Շոու-Բիզնես | Դիտումներ: 412 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x