Գլխավոր էջ » 2019 » May » 20 » «Քիչ էր մնում կուրանայի»․ ինչով է վտանգավոր շպարով քնելը
0:20 AM
«Քիչ էր մնում կուրանայի»․ ինչով է վտանգավոր շպարով քնելը

armday.am-ը գրում է.   

սր
loading...


50-ամյա տնային տնտեսուհի Թերեզա Լինչը դիմել է ակնաբույժի՝ գանգատվելով աչքերի ցավից, նա ասել է, որ անընդհատ աչքերի մեջ օտար մարմնի առկայություն է զգում, եւ հատուկ կաթիլներն անգամ չեն օգնում։ Երբ ակնաբույժ Դանա Ռոբաեյը ուսումնասիրել է կնոջ կոպերը, բացականչել է․

«Աստված իմ, ես իմ ողջ կարիերայի ընթացքում նման բան չեմ տեսել»։

Բժիշկները վիրահատել են կնոջ աչքերը, վիրահատությունն ու սեւ գնդիկների հեռացումը մեկուկես ժամ է տեւել։

«Կոպերս ուռել էին, աչքերս ցավում էին, տհաճ զգացողություն ունեի, քանի որ անընդհատ հետաձգում էի բժշկի գնալը»,- պատմել է կինը։

Պարզվել է, կինը ամեն օր հաստ շերտով ներկել է թարթիչները տուշով եւ ոչ միշտ է լվացել։ Արդյունքում տուշի գնդիկները հայտնվել են կոպերի տակ ու տարիների ընթացքում սերտաճել դրանց։

Լինչը կարող էր կուրանալ, քանի որ ամեն անգամ, երբ թարթել է աչքերը, տուշի գնդիկները վնասել են աչքերը։

Բժիշկ Ռոբաեյը, ով այս դեպքի մասին պատմել է Opthamology հանդեսին, խորհուրդ է տվել կանանց ամեն օր դեմքից հեռացնել շպարը քնելուց առաջ, քանի որ հետեւանքները կարող են անկանխատեսելի լինել։

«Կանայք առանձնապես լուրջ չեն վերաբերվում շպարի մաքրմանը, սակայն անհրաժեշտ է դրան ուշադրություն դարձնել։ Այս դեպքն իհարկե բացառիկ է, նախկինում նման բանի չէի հանդիպել, սակայն նման վտանգ կա, հետեւաբար՝ պետք է ավելի ուշադիր լինել»,- ասել է նա։

Նյութի աղբյուր՝   armday.am  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 82 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
var check =function(){ if(document.activeElement.parentNode && document.activeElement.parentNode.id=="") $("").trigger(""); else setTimeout(); }