Գլխավոր էջ » 2018 » September » 25 » Քայլի Ջենները իր առանձնատունը վաճառել է 12 միլիոն դոլարով Life.panorama.am
7:38 PM
Քայլի Ջենները իր առանձնատունը վաճառել է 12 միլիոն դոլարով Life.panorama.am

Life.panorama.am-ը գրում է.   

Քայլի Ջենները 21 տարեկանում  կարողանում է ոչ միայն հավաքածուների համար գումար հավաքել, այլ նաև շքեղ անշարժ գույք գնել:  Ռեալթի շոուի աստղը վաճառել է իր առանձնատունը   12 միլիոն դոլարով:

Հիդեն Հիլզում գտնվող առանձնատունն ունի 6 ննջասենյակ,  գինետուն,  շատրվաններ և լողավազան: Քայլին 2016 թվականին այն ձեռք է բերել 6 միլիոն դոլարով և հիմա այն վաճառել է 12 միլիոն դոլարով:

Նա նաև կարողացել է  վաճառել առանձնատան կողքին գտնվող հողատարածքը, որը 2017 թվականին գնել էր 5 միլիոն դոլարով, իսկ վաճառել էր 5.35 միլիոն դոլարով:

Քայլին հիմա ապրում է Հիդեն Հիլզում գտնվող շքեղ առանձնատանը, որը նա  2016 թվականին գնել էր 12 միլիոն դոլարով: Առանձնատունը ունի 8 ննջասենյակ և 10 լոգասենյակ:

 

 

Նյութի աղբյուր՝   Life.panorama.am  

Կատեգորիա: Շոու-Բիզնես | Դիտումներ: 212 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x