Գլխավոր էջ » 2018 » September » 26 » Քանի հոգի է հեռացել ՀՀԿ-ից թավշյա հեղափոխությունից հետո. «Ժողովուրդ». Armlur.am
10:58 AM
Քանի հոգի է հեռացել ՀՀԿ-ից թավշյա հեղափոխությունից հետո. «Ժողովուրդ». Armlur.am

Armlur.am-ը գրում է.   

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀԿ-ից շարունակվում է արտահոսքը:

Երբեմնի իշխանական կուսակցության անդամները հերթով լքում են ՀՀԿ-ն: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը հարցին, թե որքա՞ն մարդ է լքել կուսակցության շարքերը հեղափոխությունից հետո, նախ ասաց, որ ՀՀ-ում հեղափոխություն չի եղել, եւ դա ընդամենը հեղաշրջում էր:

«Հեղաշրջումից հետո «ՀՀԿ»-ի շարքերը լքել է մոտ 6 հազար 400 մարդ»,- հավելեց նա: Ի դեպ, 6 հազար 400 մարդ ՀՀԿ-ն լքել է պաշտոնապես՝ կուսակցության գրասենյակ դիմում ներկայացնելով: Սակայն ՀՀԿ-ից հեռացածների թիվն իրականում ավելի մեծ է: Շատ շատերը թավշյա հեղափոխության օրերին ուղղակի պատռում կամ վառում էին իրենց անդամատոմսերը: Երեւույթը ֆլեշմոբ էր հիշեցնում: Շատերն էլ այս ընթացքում ուղղակի դադարեցրել են իրենց կուսակցական գործունեությունը, առանց այդ մասին տեղյակ պահելու: Այնպես որ, երբեմնի իշխանական կուսակցությունը, որ մեծ թվով անդամներ հավաքագրել էր նաեւ վարչական ռեսուրսի շնորհիվ, տխուր փաստի առաջ է կանգնել:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 
 


 

Նյութի աղբյուր՝   Armlur.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 307 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x