Գլխավոր էջ » 2018 » September » 14 » Քաղցկեղը գնալով տարածվում է աշխարհում. 1in.am
8:40 PM
Քաղցկեղը գնալով տարածվում է աշխարհում. 1in.am

1in.am-ը գրում է.   

Աշխարհում գնալով ավելանում է ուռուցքային հիվանդություններով հիվանդների քանակը: Համաշխարհային առողջապահական կազմակերպության (IARC) քաղցկեղի հետազոտման միջազգային գործակալության զեկույցի համաձայն՝ 2018 թվականին հայտնաբերվել է քաղցկեղով հիվանդացության մոտ 18,1 միլիոն նոր դեպք: Զեկույցում պատճառների թվում են ախտորոշիչ հնարավորությունների բարելավումը, բնակչության աճը և մարդկանց կյանքի տևողության բարձրացումը՝ հայտնում է Frankfurter Rundschau-ը:

Վիճակագրության համաձայն՝ «քաղցկեղ» ախտորոշումը տրվելու է աշխարհում յուրաքանչյուր հինգերորդ տղամարդու և յուրաքանչյուր վեցերորդ կնոջ: 2018 թ., IARC-ի գնահատմամբ, 9,6 միլիոն մարդ կմահանա քաղցկեղից: Մահերի մեծ մասը կարող է առաջանալ թոքերի, աղիքների, ստամոքսի, լյարդի և կրծքագեղձի քաղցկեղի հետևանքով:

Լրատվամիջոցի պնդմամբ՝ քաղցկեղի շատ դեպքերից հնարավոր էր խուսափել, քանի որ դրանք պայմանավորված են մարդկանց կենսակերպի հետ առնչվող գործոններով: Դրանցից առաջինը ծխելն է, այնուհետև ալկոհոլը, ավելորդ քաշը, ֆիզիկական ակտիվության պակասը, անառողջ սնունդը, ինչպես նաև արտաքին գործոնները, ինչպիսիք են պասսիվ ծխելը, սոլյարին:

Նյութի աղբյուր՝   1in.am  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 289 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x