Գլխավոր էջ » 2018 » September » 15 » Քաղաքական դիակներ են. Նիկոլ Փաշինյանը Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի մասին. Lragir.am
1:51 PM
Քաղաքական դիակներ են. Նիկոլ Փաշինյանը Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի մասին. Lragir.am

Lragir.am-ը գրում է.   

Վարչապետ Նիկոկ Փաշինյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հետևյալ արտահայտությանը. «Փաշինյանը փոշմանելու է, որ ինձ հետ գլուխ է դրել»:

Ըստ Փաշինյանի՝ այդ հայտարարություններով պարոն Քոչարյանը ցույց է տալիս իր քաղաքական ընկալումների և ըմբռնումների մակարդակը: «Սա իրանց քուչի կռիվ չի, որտեղ պարտվողները հեռանալիս ասում են՝ դե դու կփոշմանես, հլը դու քեզ կտենաս»,-ասաց վարչապետը:

Նա հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը քաղաքական դիակներ են:

«Ինձ Կոմերսանտ թերթը հարց էր տվել, թե՝ ասում են, որ դուք դա անում եք քաղաքական գործոնը չեզոքացնելու համար, ես ասացի, հիմա էլ ասում եմ՝ Ռոբերտ Քոչարյան անունով քաղաքական գործոն Հայաստանում գոյություն  չունի: Ինչպես Սերժ Սարգսյանը, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանը և նրա շրջապատը… Քաղաքական  դիակների հետ մենք գործ ունենք, սակայն քաղաքական դիակ լինելը որևէ մեկին չի ազատում օրենքի առաջ ունեցած պարտավորություններից: Եվ սրանով ամեն ինչ ասված է»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Նյութի աղբյուր՝   Lragir.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 199 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x