Գլխավոր էջ » 2018 » September » 27 » PR, թե՞ մեծահոգություն. ինչպես է մարզպետը փրկել երիտասարդ տղայի կյանքը Lurer.com
11:57 PM
PR, թե՞ մեծահոգություն. ինչպես է մարզպետը փրկել երիտասարդ տղայի կյանքը Lurer.com

Lurer.com-ը գրում է.   

Օրերս Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանին հաջողվել էր կանխել երիտասարդ տղայի ինքնասպանության փորձը։ Սա քննարկումների առիթ դարձավ, մասնավորապես, որ մարզպետի կողմից կազմակերպված PR քայլ է եղել։

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Կ․ Սարուխանյանը, պատմելով եղելությունը և իր՝ դեպքի վայրում հայտնվելը՝ նշեց, որ  Արթիկի տարածաշրջանի գյուղեր կատարած շրջայցից վերադառնալիս է եղել մարզպետարան, երբ ճանապարհին նկատել է մարդկանց բազմություն։

 

«Բնականաբար, հետաքրքրեց։ Մոտեցա և մի քանի բառ խոսելուց հետո ներկայացա: Չէր հավատում, որ մարզպետ եմ, բարձրացա երկրորդ հարկ, փորձեցի այնտեղից համոզել, ասացի, որ գնալու ենք իրար հետ հաց ուտենք, թեյ խմենք։ Սոված էր, 2-3 օր հաց չէր կերել. իր ասելով՝ մոր հետ խնդիր ուներ։ Հետո պարզեցինք, որ գրանցված է  Շիրակի մարզի հոգեբուժարանում։ Ասաց, որ մայրը մի քանի օր դուռը փակ էր պահել իր վրա»,-ասաց Սարուխանյանը։

Մարզպետի խոսքով՝ երիտասարդը պլանավորել էր ամեն ինչ՝ ինքն իրեն վնասելու համար։ Ներսից մեխել էր պատուհանները, որ իրեն չփորձեն կանգնեցնել։

Հարցին՝ ի՞նչ բարձրության վրա էր գտնվում երիտասարդը, և արդյո՞ք այդտեղից հնարավոր էր կյանքի համար մահացու վնասվածքներ ստանալ՝ Սարուխանյանը պատասխանեց․

«Ես չեմ մտածել այդ մասին, քանի որ ելքն այլ էր, բայց կոտրվածքներ՝ հաստատ կստանար։ Իսկ բարձրությունը երևի 5 մետր կլիներ»։

Սարուխանյանը նշեց, որ երիտասարդին համոզելուց հետո, իր խոստման համաձայն, գնացել են հաց ուտելու, այնուհետև նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են նարկոդիսպանսեր, քանի որ երիտասարդն ասել է, թե թմրանյութ է օգատգործել։

Ինչ վերաբերում է պնդմանը՝ այս դեպքը իր կողմից էր կազմակերպված որպես PR միջոց՝ մարզպետը նշեց.

«Ես չեմ հասկանում՝ ի՞նչ են մտածում, որ նման բաներ են արտահայտվում։ Ես չեմ նկատել, որ նկարվում է և չեմ ցանկանում որպես PR շրջանառվի։ Ես դա արել եմ ոչ թե PR-ի համար, այլ՝ որպես մտահոգ քաղաքացի։ Արել եմ այն, ինչ կաներ ցանկացած քաղաքացի»,-ասաց մարզպետը։

Իսկ հարցին՝ ինչպե՞ս ստացվեց, որ հենց իրեն հաջողվեց համոզել երիտասարդին, Սարուխանյանը պատասխանեց․

«Ստացվեց, չգիտեմ, գուցե ուրիշի մոտ էլ ստացվեր։ Սկզբում ներկայացել եմ, խոսել, չէր հավատում, որ մարզպետ եմ, հետո համոզվեց, որ պաշտոնյա եմ։ Երևի հենց վստահությունն էր»։

 

 

Նյութի աղբյուր՝   Lurer.com  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 217 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x