Գլխավոր էջ » 2018 » September » 18 » Պուտինը մտադիր է Երևանում հանդիպել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ. «Ժամանակ». Armlur.am
10:43 AM
Պուտինը մտադիր է Երևանում հանդիպել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ. «Ժամանակ». Armlur.am

Armlur.am-ը գրում է.   

«Ժամանակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց ՌԴ մայրաքաղաք Մոսկվա եւ հանդիպեց Վլադիմիր Պուտինին՝ նրան հրավիրելով պատասխան այց կատարել Հայաստան:

Պուտինը, կարծես թե, ընդունել է հրավերը՝ իր մամուլի խոսնակ Պեսկովի միջոցով ասելով, թե կայցելի Հայաստան, թեեւ այցի ժամկետի հարցում հստակություն չկա:

Բայց արդեն հայտնի է, որ անկախ ժամկետից, Պուտինը մտադիր է Երեւանում հանդիպել ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ: Եթե Պուտինը Հայաստան է գալիս նրանց հանդիպելու համար, ապա ավելի լավ է այդ այցը ընդհանրապես չկայանա, որովհետեւ դրանից հետո Ռոբերտ Քոչարյանին կալանավորելը ընդհանրապես կարող է դառնալ հայ-ռուսական հարաբերությունների անկյունաքարը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում 

 

Նյութի աղբյուր՝   Armlur.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 226 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x