Գլխավոր էջ » 2018 » September » 19 » Պուտինի հեռախոսազանգը լուրջ աջակցություն էր. Քոչարյան. Lragir.am
4:42 PM
Պուտինի հեռախոսազանգը լուրջ աջակցություն էր. Քոչարյան. Lragir.am

Lragir.am-ը գրում է.   

Ռուսական Կոմերսանտ թերթին տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը խոսել է Պուտինի հետ իր հարաբերություններից:

Նա ասել է, որ ժամանակի ընթացքում դրանք դարձել են ջերմ ու ընկերական եւ շարունակվել իր պաշտոնաթողությունից հետո: Քոչարյանն ասել է, որ իր եւ Պուտինի նախագահության ժամանակ ռուսական խոշոր ընկերությունները մտել են Հայաստան: Նա ասել է, որ իրենք իրար երբեք չեն խաբել, խնդիրների մասին խոսել են բաց ու անկեղծ: Նա ասել է, որ Պուտինի հետ հարաբերություններում ինքն իրեն չի զգացել որպես վասալ երկրի ղեկավար:

Քոչարյանն ասել է նաեւ, որ իր ծննդյան օրվա կապակցությամբ Պուտինի շնորհավորական հեռախոսազանգը լուրջ աջակցություն էր:

Լուսանկարը՝ Կոմերսանտի

Նյութի աղբյուր՝   Lragir.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 206 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x