Գլխավոր էջ » 2018 » September » 15 » Փոշմանել են. Փաշինյանը էլի «կթակի» ՀՀԿ-ականների դռները՝ «հայհոյանք են դրել» այլևս ոչ մեկին չհանձնելու. «Ժողովուրդ». 1in.am
10:27 AM
Փոշմանել են. Փաշինյանը էլի «կթակի» ՀՀԿ-ականների դռները՝ «հայհոյանք են դրել» այլևս ոչ մեկին չհանձնելու. «Ժողովուրդ». 1in.am

1in.am-ը գրում է.   

«Ժողովուրդ» թերթը գրում է

«ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորները փոշմանել են, որ ժամանակին կողմ են քվեարկել ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն` համաձայնվելով նրան մեղադրանք առաջադրելու և կալանավորելու միջնորդությանը:

Եվ հիմա, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները, ՀՀԿ-ական պատգամավորները մի հավաքույթի ժամանակ «հայհոյանք են դրել», որ իրենց գործընկերներին չեն հանձնի Նիկոլ Փաշինյանի իշխանությանը: Նրանք որոշել են` անկախ պատգամավորներին ներկայացված մեղադրանքի բովանդակությունից ու ծավալից, անկախ դրա հասարակական ընկալումից`միևնույն է, իրենք կողմ չեն քվեարկի որևէ մեկի կալանավորման օգտին:

Իսկ որ Փաշինյանի իշխանությունը հատկապես կոռուպցիոն գործերի բացահայտումների շրջանակներում շուտով «թակելու է» շատ ՀՀԿ-ականների դռներ, կասկած չի հարուցում: ՀՀԿ-ականներն այս որոշումը կայացրել են մի կողմից Փաշինյանի կառավարությանն ընդդիմանալու համար, միաժամանակ, փորձում են ցույց տալ, թե իրենք միասնական են:

Իհարկե, բացահայտ ՀՀԿ-ականները հերքում են այս լուրերը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է. «Ինչո՞ւ պետք է նման քննարկում լինի: Քննարկումները լինում են փաստերի հիման վրա: Եթե չկա, ապա ինչո՞ւ մենք մեր ուղեղները պետք է ծանրաբեռնենք ոչ օգտակար ինֆորմացիայով կամ թվացյալ փաստերով»»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նյութի աղբյուր՝   1in.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 297 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x