Գլխավոր էջ » 2018 » September » 25 » Պայթյուն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում. կա զոհ Lurer.com
2:01 PM
Պայթյուն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում. կա զոհ Lurer.com

Lurer.com-ը գրում է.   

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, ըստ նախնական տեղեկությունների, «կիսլառոդի» բալոնի պայթյունի հետևանքով 1 հոգի մահացել է։

Թե ինչն է եղել «կիսլառոդի» պայթելու պատճառը, այս պահին ճշտվում է։ Ոստիկաններն ու քննիչները պարզում են նաև մահացածի ինքնությունը։

shamshyan.com-ի տեղեկություններով՝ մահացածը հիվանդանոցի աշխատակից է։

Դեպքի վայրում հավաքված նշված բժշկական կենտրոնի մի քանի աշխատակիցներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Նախկինում հիվանդանոցում պահպանվում էր անվտանգության կանոնները, և կային անտանգության աշխատակիցներ, ովքեր հետևում էին, որպեսզի նման անզգույշ դեպքեր տեղի չունենան, իսկ հիմա նոր տնօրենն ավելի շատ զբաղված է ինտգրիգներ հյուսելով, քան հիվանդանոցում պահպանել բնականոն աշխատանքներ, և եթե այս ողբերգական դեպքից հետո տնօրենը հետևություններ չանի, հույս չունենք, որ սա առաջինն ու վերջինը չի լինի»։ 

Մանրամասն՝ այստեղ: 

 

 

Նյութի աղբյուր՝   Lurer.com  

Կատեգորիա: Պատահարներ | Դիտումներ: 273 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x