Գլխավոր էջ » 2018 » September » 18 » Պատրաստում ենք հայելային գլազուրով ու համեղ բիսկվիթային շերտով կեքսն ու վայելում 1 բաժակ սուրճի կամ թեյի հետ. Blognews.am
4:36 PM
Պատրաստում ենք հայելային գլազուրով ու համեղ բիսկվիթային շերտով կեքսն ու վայելում 1 բաժակ սուրճի կամ թեյի հետ. Blognews.am

Blognews.am-ը գրում է.   

Բաղադրիչներ

 

  • ալյուր - 270 գ
  • փխրեցուցիչ - 1 թ/գ
  • աղ - 0,5 թ/գ
  • կակաո - 40 գ
  • ձու - 2 հատ
  • շաքարավազ - 270 գ
  • ջուր - 200 մլ
  • ձիթայուղ - 140 մլ
  • չամիչ - 60 գ
  • դարչին - 0,5 թ/գ
  • Ջնարակի համար՝
  • շոկոլադ սև - 50 գ
  • սերուցք՝ 30-35% յուղայնության - 50 մլ
  • Ինչպես նաև՝
  • գետնանուշ - ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Պատրաստում ենք կեքսը: Ալյուրը, կակաոն, ձուն, փխրեցուցիչը, շաքարավազը, վանիլինը, դարչինն ու աղը խառնում ենք: Ավելացնում ենք ձիթայուղը, 200 մլ սառը ջուրը և միջին արագությամբ հարում մինչև համասեռ զանգվածի առաջացումը: Ավելացնում ենք չամիչը և խառնում:

Ձևամանը պատում ենք ձիթայուղով ու մի փոքր ալյուր ցանում: Խմորը լցնում ենք ձևամանի մեջ ու 180 աստիճան տաքացրած ջեռոցում թխում 40-45 րոպե:
 

Թխված կեքսը մի քանի րոպե թողնում ենք ձևամանի մեջ, հետո հանում ու ցանցի վրա հովացնում:
 

Պատրաստում ենք ջնարակը: Սերուցքն ու շոկոլադը մարմանդ կրակին տաքացնում ենք և անընդհատ խառնելով համասեռ զանգված ստանում:
 

Կեքսը ջնարակապատում ենք, կտորների բաժանում և մատուցում:

Նյութի աղբյուր՝   Blognews.am  

Դիտումներ: 573 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x