Գլխավոր էջ » Պատահարներ

Այսօր՝ ապրիլի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։20-ի սահմաններում 26-ամյա Նորիկ Սառիկյանը Երևան-Սևան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Արծվի թևեր»-ի մոտ իր վարած Mercedes մակնիշի 34 RՍ 898 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս բախվել է ճանապարհի բաժանարար երկաթե արգելապատնեշներին և մոտ 100 մետր արգելապատնեշը տապալել և գլխիվայր հայտնվել բաժանարար գոտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ 

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ

Կատեգորիա: Պատահարներ | Դիտումներ: 273 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2019-04-20 | Մեկնաբանություններ (0)

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Միքայելյանի անվան վիրաբուժության հիվանդանոց են տեղափոխվել հրազենային վնասվածքներով 2 երիտասարդ տղաներ:

 

Նրանցից մեկը, ով կլինի մոտ 30 տարեկան, ծանր գանգուղեղային հրազենային վնասվածք է ստացել և վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս երիտասարդը, ով 23-25 տարեկան կլինի, ձախ բազկի շրջանի հրազենային վնասվածք է ստացել:

Այս պահին Երևանի պետական բժշկական համալսարանի բժիշկները պայքարում են երիտասարդների կյանքի համար:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ն ... Read more »

Կատեգորիա: Պատահարներ | Դիտումներ: 175 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2019-04-16 | Մեկնաբանություններ (0)

Ինչպես են փրկում Կիեւյան կամրջից ինքնասպանության փորձ անողին… ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կատեգորիա: Պատահարներ | Դիտումներ: 139 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2019-04-13 | Մեկնաբանություններ (0)

Ապրիլի 11-ին՝ ժամը 17:49-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրաչյա Քոչարի փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի բնակիչը վնասել է դաստակի երակները. անհրաժեշտ է շտապօգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ե.Վ.-ն (ծնված 1982 թ.) ցանկացել է վնասել իրեն՝ կտրելով ձեռքի երակները:

Փրկարարները Ե.Վ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Կատեգորիա: Պատահարներ | Դիտումներ: 152 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2019-04-12 | Մեկնաբանություններ (0)

Գեղարքունիքի մարզում, այսօր մարտի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 00։15-ի սահմաններում Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 25.7-րդ կմ հատվածում բախվել են 48-ամյա Տիգրան Մ.-ի վարած Nissan Murano մակնիշի 51 RZ 100 համարանիշի եւ Տարոն Ս.-ի վարած Ford Focus մակնիշի A 995 NK 159 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով 2 վարորդներն ու Տիգրան Ս.-ի ուղեւորներ Արամ Հ.-ն, Արմեն Ա.-ը, Արայիկ Հ.-ն եւ Նարեկ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն, որտեղից 3 հոգին ռեանիմոբիլով տեղափոխվել են Երեւան ... Read more »

Կատեգորիա: Պատահարներ | Դիտումներ: 152 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2019-03-23 | Մեկնաբանություններ (0)

1972 թվականի փետրվարին Հոկտեմբերյանի ՆԳ բաժնում մի տղամարդ հայտարարություն ներկայացրեց, թե կինը՝ Վարդիթերը, տանից դուրս է եկել ու չի վերադարձել:

 

Մի քանի օր անց Հոկտեմբերյանի կապի բաժանմունքը կորած կնոջից երկու հեռագիր ստացավ Ռոստովից: Հեռագրերից մեկը հասցեագրված էր Հոկտեմբերյանի բնակիչ Արտաշին:

 

Ըստ կորած կնոջ սկեսուրի՝ հարսը կապված էր հիշյալ տղամարդու հետ: Հեռագրում կինը Արտաշին հայտնում էր, թե փախել է տանից, Ռոստովում աշխատանք է գտել, թող նա էլ ամեն բան թողնի ու գա իր մոտ՝ Ռոստով, ինքը հասցեն լրացուցիչ կհայտնի:

 

Երկրորդ հեռագիրն ուղղված էր կույրերի միավորմանը՝ Վարդիթերի մի աչքը արհեստական էր: Նա խնդրում էր իր փաստաթղթերը հանձնել Հոկտեմբերյանի բնակիչ Արտաշին:

 

Կորածի նկատմամբ ... Read more »

Կատեգորիա: Պատահարներ | Դիտումներ: 289 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2019-01-29 | Մեկնաբանություններ (0)

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Ռուբեն Բադալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 10-ին Ոստիկանության Արտաշատի բաժին դիմած Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի բնակիչ՝ 45-ամյա Արայիկ Իսաղուլյանի դիմումի փաստով։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Ա. Իսաղուլյանը դիմել էր Ոստիկանություն և հայտնել, որ 2018 թվականի դեկտեմբերի 27-ից մինչև այս տարվա հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում իր դուստրը տանից դուրս է կել և չի վերադարձել։

Մինչ Արտաշատի ոստիկանները Ոստիկանության Արտաշատի բաժնի պետ ... Read more »

Կատեգորիա: Պատահարներ | Դիտումներ: 399 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2019-01-13 | Մեկնաբանություններ (0)

Երեւանում եւ մի շարք մարզերում հրդեհներ են բռնկվել: Այս մասին հայտնում է ԱԻ նախարարությունը:

 

Հունվարի 6-ին, ժամը 19:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 3-րդ փողոցի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:39-ին, մարվել՝ 19:53-ին:

Այրվել է տան բակում գտնվող անասնագոմի տանիքից 5 քմ հատված, ներսում ծխախեղդ է եղել մոտ 100 թութակ:

Հունվարի 6-ին, ժամը 21:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի «Խոր Վիրապ» վանքի մոտակայքում այրվում է հացատուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

... Read more »
Կատեգորիա: Պատահարներ | Դիտումներ: 164 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2019-01-07 | Մեկնաբանություններ (0)

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում հունվարի 6–ին։ Ժամը 14։15-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 49-ամյա Աշոտ Խաչատրյանը իր վարած Opel մակնիշի 199 GG 01 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհին դեպի Աշտարակ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողաշրջված վիճակում բախվել ծառին՝ վնասելով այդ հատվածով անցնող գազատար խողովակն ու հենասյուները։

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել է Ոստիկանության Աշտարակի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության տարածքային գազի գրասենյակի ծառայողները, ովքեր փրկարարների և ճանապարհային ոստիկանների օգնությա ... Read more »

Կատեգորիա: Պատահարներ | Դիտումներ: 158 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2019-01-07 | Մեկնաբանություններ (0)

Հունվարի 6-ին, ժամը 22:04-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի Ախուրյանի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, մեքենան բախվել է էլեկտրասյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։

 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Մ. Ճ., ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը: Բախման հետևանքով վարորդը մահացել է, իսկ ուղևորը՝ Ռ. Հ.-ն (ծնված 1981 թ.), հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից, մոտեցրել շտապօգնությա ... Read more »

Կատեգորիա: Պատահարներ | Դիտումներ: 227 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2019-01-07 | Մեկնաբանություններ (0)

1 2 3 ... 6 7 »