Գլխավոր էջ » 2018 » September » 27 » Պաշտոնյան ժամերով պոռնո է նայել և հատուցել է դրա համար. 1in.am
2:51 PM
Պաշտոնյան ժամերով պոռնո է նայել և հատուցել է դրա համար. 1in.am

1in.am-ը գրում է.   

Ավստրալիացի պետական ծառայողը հեռացվել է աշխատանքից՝ աշխատավայրում մշտապես պոռնոգրաֆիկ բնույթի նկարներ նայելու համար։

Այս մասին հաղորդում է ABC news-ը։

Տղամարդը Կանբերայի հասարակական ծառայությունների վարչության աշխատակից է եղել։ Նրա բազմաթիվ օրինազանցությունները հայտնաբերվել են հատուկ հետաքննության արդյունքում։

Պաշտոնյան չի հերքել իր մեղքը։ Նրա խոսքերով՝ բացի սեռական բավարարումից, նա այդ նկարներն օգտագործել է իր հոբբիի համար. մերկ աղջիկների՝ սև մատիտով էտյուդներ։ Որպես արդարացում նա ասել է, որ միայն «թեթև» պոռնո է նայել։

Տղամարդու անունն ու պաշտոնը չեն բացահայտվում։ Սակայն ենթադրվում է, որ նա բավական բարձր պաշտոն է զբաղեցնում. ավելի վաղ նա հիշատակել էր, որ ոչ ոք չէր կարող նկատել իր գործողությունները։

 

Նյութի աղբյուր՝   1in.am  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 681 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x