Գլխավոր էջ » 2018 » September » 25 » Պաշտոնապես նշանադրված ենք, իսկ ոչ պաշտոնապես՝ ամուսնացած. Սոֆյա Պողոսյանն առաջին անգամ խոսում է իր և Աշոտ Տեր-Մաթևոսյանի... Life.panorama
7:35 PM
Պաշտոնապես նշանադրված ենք, իսկ ոչ պաշտոնապես՝ ամուսնացած. Սոֆյա Պողոսյանն առաջին անգամ խոսում է իր և Աշոտ Տեր-Մաթևոսյանի... Life.panorama

Life.panorama.am-ը գրում է.   

Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը, ով երբեք չի հաստատել իր եւ դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանի միջեւ եղած սիրավեպի մասին լուրերը, Instagram-ի իր էջում վերջինիս հետ համատեղ լուսանկար է հրապարակել՝ կից գրելով «Սեր է երկնքում» (Love is in the air): Արդեն երկար ժամանակ է, ինչ այս զույգի մասին տարատեսակ խոսակցություններ են պտտվում, իսկ Սոֆյայի այս քայլը կարծես թե տվեց բոլոր հարցերի պատասխանները: 

 

Life.panorama.am-ը կապ հաստատեց դերասանուհու հետ՝ հետաքրքրվելով, թե ինչպե՞ս ստացվեց, որ նա որոշեց ի վերջո համատեղ լուսանկարով հաստատել իր եւ Աշոտի միությունը:

«Հատուկ ոչինչ չկար, լուսանկարն ինձ դուր եկավ եւ ես էլ որոշեցի այն հրապարակել, ինչու ոչ՝ այդպես նաեւ հաստատելով մեր միությունը: Ես երբեք չեմ սիրել անձնական կյանքս հանրայնացնել, մանրամասներ հայտնել, եւ հիմա էլ չեմ պատրաստվում խոսել անձնական կյանքիս մասին»,- նշեց Սոֆյան:

Իսկ հարցին, թե այժմ ինչ կարգավիճակում են ինքն ու Աշոտ Տեր-Մաթեւոսյանը, Սոֆյան ժպիտով նշեց.
«Մեր հարաբերությունները մի փոքր այլ են, պաշտոնապես նշանադրված ենք, իսկ ոչ պաշտոնապես՝ ամուսնացած»:

Life.panorama.am-ը Սոֆյա Պողոսյանին եւ Աշոտ Տեր-Մաթեւոսյանին երջանիկ համատեղ կյանք է մաղթում: 

 

 

 

Նյութի աղբյուր՝   Life.panorama.am  

Դիտումներ: 422 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x