Գլխավոր էջ » 2018 » September » 26 » Փաշինյանը խառնեց Բաքվի ծրագրերը. պատմական շանս՝ Հայաստանի համար.
7:14 PM
Փաշինյանը խառնեց Բաքվի ծրագրերը. պատմական շանս՝ Հայաստանի համար.

Lurer.com-ը գրում է.   

Նիկոլ Փաշինյանը ծավալուն ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում, որի ընթացքում անդրադարձ է կատարել նաև Արցախյան հակամարտությանը:

Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը՝ կոնֆլիկտը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով: Փաշինյանը նաև նշել է, որ Հայաստանը շարունակելու է իր կառուցողական համագործակցությունը հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով՝ ընդգծելով, որ «սա միջազգային մակարդակով միակ օրգանն է, որն ունի մանդատ այս հակամարտության կարգավորման համար»:

 

Ըստ էության, նման շեշտադրումով Հայաստանի վարչապետը կանխում է Բաքվի՝ վերջին օրերին ակտիվացած լոբբինգը՝ ուղղված բանակցությունների ֆորմատի փոփոխմանը: Նման փորձեր Ալիևը կատարել է նաև նախկինում, իսկ այսօր նոր թափով է վերսկսել պրեսինգը ԵԱՀԿ Մինսկի Խմբի նկատմամբ՝ փորձելով օգտվել Հայաստանում, ըստ իրենց, տիրող անկայուն ներքաղաքական իրավիճակից: Փաշինյանի հայտարարությունը կտրուկ պատասխան էր Բաքվի սադրիչ քայլերին:

 

Սակայն պետք է փաստել, որ հակամարտության կարգավորման փաշինյանական թեզը իրականում ոչնչով չի տարբերվում նախկինում հայաստանյան իշխանությունների կողմից հնչեցրած հայտարարություններից և մոտեցումներից: Իրականում, փոխվել է միայն իշխանության որակը, որը միջազգային հանրությանն առաջադրում է այդ թեզը, եթե նախկինում Հանրապետական կուսակցության շնորհիվ Հայաստանը գրեթե ոչնչով չէր տարբերվում հակամարտության մյուս կողմ հանդիսացող ավտորիտար Ադրբեջանից, ապա թավշյա հեղափոխության արդյունքում իշխանության եկած քաղաքական թիմն ունի պատմական շանս՝ իր դեմոկրատական բնույթը օգտագործել հօգուտ Հայաստանի, և այդ թվում՝ Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում առավել շահեկան դիրք գրավելու համար: Այլ հարց է, թե որքանով Հայաստանի նոր իշխանությունները կհաջողեն կապիտալիզացնել այդ ժողովրդավարական իմիջը...

 

Նյութի աղբյուր՝   Lurer.com  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 110 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x