Գլխավոր էջ » 2018 » September » 26 » Փաշինյանը կադրային փոփոխություններ կկատարի ԱԺ ընտրություններից հետո. «Փաստ». 1in.am
11:21 AM
Փաշինյանը կադրային փոփոխություններ կկատարի ԱԺ ընտրություններից հետո. «Փաստ». 1in.am

1in.am-ը գրում է.   

«Փաստ» թերթը գրում է. «Հասարակության մեջ օրավուր դժգոհություններ են հասունանում նոր իշխանությունների կողմից նշանակված մի շարք պաշտոնյաների գործունեությունից, իսկ ավելի ճիշտ՝ անգործությունից, ինչպես նաև ոչ կոմպետենտությունից:

 

Մեր տեղեկություններով, այս մասին պարբերաբար իրազեկվում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ավելին՝ ժամանակ առ ժամանակ անձամբ է համոզվում, որ առանձին նշանակումներ ուղղակի սխալ էին: Սակայն, մեր աղբյուրի պնդմամբ, վարչապետն այս փուլում որոշել է ձեռնպահ մնալ կտրուկ փոփոխություններից՝ մի քանի պատճառներով:

Նախ, որպեսզի խուսափի թիմի ներսում դժգոհություններից ու բողոքավորների ի հայտ գալուց, երկրորդ՝ արտահերթ ընտրությունների շեմին անիմաստ է կատարել փոփոխություններ, քանի որ նշանակվածները գոնե փոքրիշատե ադապտացվել են իրենց համակարգերին, որքան էլ վատ աշխատողներ կամ ոչ կոմպետենտ լինեն: Իսկ նոր նշանակվողների համար ևս մի քանի ամիս է պետք հատկապես մարդկային ռեսուրսի հետ աշխատելու համար:

Ուստի, մեր տեղեկություններով, արտահերթ ընտրություններից հետո Փաշինյանը կգնա զգալի փոփոխությունների, եթե խորհրդարանում մեծամասնություն ունենա և նորից կառավարություն ձևավորի, քանզի այդ ժամանակ արդեն ձախողումները հնարավոր չի լինի արդարացնել ո՛չ անցումային ժամանակաշրջանով, ո՛չ ՀՀԿ–ական խոչընդոտներով, ո՛չ ժամանակի սղությամբ, ո՛չ էլ, առավել ևս, անփորձությամբ»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նյութի աղբյուր՝   1in.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 218 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x