Գլխավոր էջ » 2018 » September » 15 » Փաշինյանի կառավարությանն այս գլխացավանքը պետք չէր. 1in.am
7:16 PM
Փաշինյանի կառավարությանն այս գլխացավանքը պետք չէր. 1in.am

1in.am-ը գրում է.   

Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու հանգամանքը կապված է հայ համայնքի հետ։ «Առաջին լրատվական»-ի հետ զրուցյում այդ մասին ասել է արաբագետ Հայկ Քոչարյանը։

 

Նշենք, որ նախօրեին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, թե ՀՀ զինված ուժերի՝ Սիրիա մեկնող անձնակազմում հումանիտար ոլորտի մասնագետներ են լինելու: «Զինված ուժերի հումանիտար ոլորտի մասնագետներ են՝ բժիշկներ, հումանիտար ականազերծողներ, իրենց գործունեության ապահովման համար նաև անվտանգության ապահովման անձնակազմ է ներգրավված լինելու: Շուրջ 100 հոգի: Այդ հումանիտար գործողություններին մասնակցությունը բխում է մեր ազգային շահերից»,- ասել էր Տոնոյանը:

«Մենք Սիրիայում ունեն ամենակարևորը հանգամանքը՝ հայկական համայնք։ Իմ կարծիքով, ուշացած է այս որոշումը, կարելի էր նույն գործողությունն ավելի շուտ իրականացնել, և դա հայ համայնքի համար շատ օգտակար կարող էր լինել, որոշակի կազմակերպչական, կոնսոլիդացիոն նշանակություն ունենալ։ Կոնֆիգուրացիա է փոխվում Սիրիայում, և հումանիտար առաքելություն իրականացնող հայկական ջոկատի ներկայությունը պետք է դրական ազդեցություն ունենա ներսում, համայնքում տեղի ունեցող իրադարձությունների վրա»,- նշել է արաբագետն ու հավելել, որ թեև հայտարարվում է միայն հայ համայնքին օգնելը, բայց հումանիտար առաքելության խիստ կարիքը կա թե Հալեպում, թե Սիրիայի այլ վայրերում․ «Իսկ դա կարող է բավական բարձրացնել մեր՝ որպես պետության դերը։ Առաջին անգամ պրոակտիվություն է նկատվում Հայաստանի գործողութուններում»։

Դիտարկմանը, թե հայկական զորախումբ է գնում ոչ թե ՄԱԿ-ի մանդատի ներքո, այլ ռուսական աջակցությամբ, Հայկ Քոչարյանն արձագանքել է․ «Կարևորը, որ մենք գնում ենք որպես Հայաստանի Հանրապետություն, կորդինացվում է աշխատանքը բոլորի,մասնավորապես ռուսասկան կողմի հետ, որովհետև այդ տարածքում ռուսական և Ասադի ուժերն են ներկա»։ Արաբագետը նաև կարծում է, թե առանձնակի լուրջ խնդիրներ չեն ծագի զորախումբ ուղարկելու մեջ։ «Միջազգային գործըներներին միշտ կարող ենք բացատրել, որ ունենք ազգային շահ, հայ համայնքը, որին պետք է աջակցել։ Եթե համայնքի գործոնը չլիներ, խնդիրներ շատ էին առաջանալու»,- ասել է նա։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը տրամագծորեն հակառակ կարծիքն ունի։ «Ես շատ ուրախ կլինեի, որ հայկական զորախումբը Սիրիա մեկներ ՄԱԿ-ի լիազորությամբ։ Որքան գիտեմ՝ նման որոշում չկա, և այստեղ ծագում է ամենակարևոր հարցը՝ մենք ո՞ւմ կողմից ենք գնում, ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմի՞ց, թե՞ Ասադի վարչակազմին հովանավորող Ռուսաստանի կողմից»։

Ըստ քաղաքագետի, եթե մենք գնայինք Սիրիա միջազգային կոալիցիայի դրոշի ներքո, խնդիրներ կստեղծեինք ՌԴ հետ, իսկ հիմա կսրվեն հարաբերություները ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ։ «Որտե՞ղ են մեր ազգային շահերը, ես նման շահեր չեմ տեսնում։ Երբ Հայաստանը զորախումբ ուղարկվեր, երբ մարտական գործողություններ էին հայաշատ Քեսաբում, կամ հայաշատ Հալեպում, հասկանալի կլիներ, հիմա՝ ոչ։ Սա ժամանակավրեպ և վտանգավոր որոշում է։ Առավել ևս, երբ Սիրիայում խաչվում են Արևմուտքի և Ռուսաստանի շահերը։

Իրավիճակը Սիրիայում այնքան լարված է, որ թեկուզ մարդասիրական նկատառումներով զորախումբ ուղարկելը մեծ խնդիրներ է ստեղծում պաշտոնական Երևանի համար»,- նկատել է Համբարյանը։

Նա նախազգուշացում է համարում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը։ «ԱՄՆ-ին սա արդեն դուր չի եկել, մեսիջ է և ոչ մի լավ հետևանք չի ունենալու մեզ համար։

Փաշինյանի կառավարությանն այս գլխացավանքը պետք չէր բացարձակ»,- ասել է Գագիկ Համբարյանը։

Նյութի աղբյուր՝   1in.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 309 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x