Գլխավոր էջ » 2018 » September » 23 » Պարզ միջոց՝ սև կետերից ընդմիշտ ազատվելու համար. Hayacq.com
3:13 PM
Պարզ միջոց՝ սև կետերից ընդմիշտ ազատվելու համար. Hayacq.com

Hayacq.com-ը գրում է.   

Բաղադրություն

1թ/գ ծովի աղ

Կես թ/գ կիտրոնի հյութ

1թ/գ գոլ ջուր

Պատրաստման եղանակը

Բոլոր բաղադրիչները լցրեք փոքր տարայի մեջ և լավ խառնեք: Ստացված զանգվածը տարածեք դեմքի այն հատվածներին, որտեղ սև կետեր կան: Տաք և թաց սրբիչի միջոցով մոտավորապես 5 րոպե տևողությամբ նրբորեն տրորեք դեմքը՝ շրջանաձև շարժումներով: Եթե սրբիչը սառչի, տաքացրեք այն՝ թրջելով տաք ջրի մեջ:

Ապա թողեք խառնուրդը մնա դեմքին ևս 5 րոպե և լվացվեք սառը ջրով: Մեկ շաբաթվա ընթացքում մի քանի անգամ կատարեք այս գործողությունը:

Ինչո՞ւ է այս մեթոդն այսքան արդյունավետ

Աղը հակաբակտերիալ միջոց է, որը լայնացնում և մաքրում է ծակոտիները: Կիտրոնի հյութը պարունակում է կիտրոնաթթու, որն օգնում է պայքարել բակտերիաների դեմ և մաքրել մաշկը: Գոլ ջուրն օգնում է լայնացնել ծակոտիները: Երբ այս 3 բաղադրիչները միախառնվում են, դառնում են քիմիական փիլինգ ապահովող հրաշք միջոց:

Նյութի աղբյուր՝   Hayacq.com  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 410 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x