Գլխավոր էջ » 2018 » September » 23 » Ուզո՞ւմ եք նիհարել. քաղցած վիճակում խմեք այս կոկտեյլները. Hayacq.com
4:40 PM
Ուզո՞ւմ եք նիհարել. քաղցած վիճակում խմեք այս կոկտեյլները. Hayacq.com

Hayacq.com-ը գրում է.   

Առաջարկվող կոկտեյլներն օրգանիզմը կապահովեն անհրաժեշտ սննդարար նյութերով։

Դրական արդյունքը բավական շուտ կնկատեք. քաշը կսկսի նվազել։ Եվս մեկ առավելություն. կոկտեյլների օգտագործման արդյունքում կկարողանաք վերահսկել օգտագործվող կալորիաների քանակը

Մի քանի հանգամանք, որոնց հարկավոր է ուշադրություն դարձնել.
Ըմպելիքները 200 կալորիայից ավելի չպիտի պարունակեն։
Օգտագործվող կոկտեյլը չպետք է գերազանցի 200-750 մլ-ը։
Բոլոր բաղադրիչները պետք է քիչ քանակով շաքար և մեծ քանակով բջջանյութ և սպիտակուցներ պարունակեն։
Հիշեք, որ նպատակն ավելորդ քաշից ազատվելն է։ Հետևաբար՝ կոկտեյլն օգտագործելուց առաջ և հետո ոչինչ հարկավոր չէ ուտել, մինչև սննդի հաջորդ ընդունումը։
Կանաչ կոկտեյլ։ Շատ կարևոր է օրը սկսել մթերքով, որն օրգանիզմին էներգիա կհաղորդի։ Այս ըմպելիքի օգնությամբ հոգնածություն չեք զգա։

 

 Բաղադրիչներ
կես բաժակ ջուր՝ 125 մլ
5 ճաշի գդալ կիտրոնի կամ նարնջի հյութ՝ 50 մլ
կես բաժակ թարմ վարունգ՝ 100 գրամ
կես կանաչ խնձոր
2 բաժակ սպանախ՝ 50 գրամ
1 ճաշի գդալ մաղադանոս՝ 10 գրամ։
Պատրաստման եղանակը
Լավ լվացեք բոլոր բաղադրիչները, խնձորի, վարունգի կեղևը հեռացրեք։
Մանր կտրատեք։
Բլենդերի մեջ լցրեք ջուրը և ցիտրուսային մրգի հյութը։
Ավելացրեք կտրատած վարունգը, խնձորը, սպանախն ու մաղադանոսը։
Խառնեք այնքան, մինչև ստանաք միասեռ զանգված։
Եթե ըմպելիքը ձեզ համար շատ խիտ է ստացվել, կարող եք մի փոքր ջուր ավելացնել։
Իմբիրով և կիտրոնով ըմպելիք։ Գազարն օրգանիզմը կհագեցնի բջջանյութով և սպիտակուցներով, իսկ իմբիրը կօգնի արագացնել նյութափոխանակությունը։

Բաղադրիչներ
2 բաժակ քերած գազար՝ 230 գրամ
1 խնձոր (գերադասելի է՝ կարմիր)
կես թեյի գդալ իմբիր՝ 2 գրամ
կես բաժակ հանքային ջուր՝ 125 մլ
5 ճաշի գդալ կիտրոնի հյութ՝ 50 մլ
2 սառույց
1 ճաշի գդալ մեղր՝ 25 գրամ։
Պատրաստման եղանակը
Լավ լվացեք բոլոր բաղադրիչները, մաքրեք խնձորի, գազարի կեղևը, կտրատեք։
Մանրացրեք իմբիրը։
Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում։
Ցանկության դեպքում կարող եք մեկ ճաշի գդալ մեղր ավելացնել՝ ըմպելիքը քաղցրացնելու, էներգետիկ արժեքը բարձրացնելու համար։
Վարսակի փաթիլներով մրգային կոկտեյլ։ Վարսակը մի շարք օգտակար հատկություններ ունի, այն խորհուրդ է տրվում մարդկանց, ովքեր գաստրիտ ու փորկապություն ունեն։ Մրգերի հետ համադրելու դեպքում կարող եք համեղ և սննդարար ըմպելիք ստանալ։

Բաղադրիչներ
2 բաժակ վարսակի փաթիլներ՝ 100 գրամ
2 բաժակ ջուր՝ 500 մլ
1 բաժակ թարմ ելակ՝ 150 գրամ
1 խնձոր
կես բաժակ նշի կաթ՝ 100 գրամ
2 բանան
1 թեյի գդալ դարչին՝ 5 գրամ։
Պատրաստման եղանակը
Վարսակի փաթիլները եփեք 2 բաժակ ջրով (հարկավոր է եփել դանդաղ կրակին 10 րոպե)։
Թողեք սառչի, թափեք ավելորդ ջուրը։
Վարսակի փաթիլներն ու ելակը խառնեք բլենդերում։
Ավելացրեք կտրատած խնձորը, նշի կաթը, խառնեք։
Ավելացրեք բանանը։
Խառնեք, մինչև ստանաք միասեռ զանգված։
Մատուցելիս ավելացրեք դարչինը։
Ավոկադոյով կոկտեյլ։ Ավոկադոն մեծ քանակով օգտակար և հեշտ յուրացվող ճարպեր է պարունակում։ Այն օգնում է պայքարել արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակի դեմ։

 

Բաղադրիչներ
1 միջին ավոկադո
1 բաժակ թարմ ելակ՝ 150 մլ
3 բաժակ յուղարկված կաթ՝ 750 մլ
1 բանան
1 ճաշի գդալ շաքար՝ 10 գրամ։
Պատրաստման եղանակը
Մաքրեք ավոկադոն։
Լավ լվացեք ելակը, կտրատեք։
Երկու բաղադրիչները խառնեք բլենդերում։
Ավելացրեք կաթը, բանանը, նորից խառնեք, որպեսզի միասեռ զանգված ստանաք։

Նյութի աղբյուր՝   Hayacq.com  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 263 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x