Գլխավոր էջ » 2018 » September » 19 » Ովքե՞ր են հորոսկոպի 4 նշանները, որոնք մշտապես ինչ-որ բանից դժգոհ են. Blognews.am
11:16 AM
Ովքե՞ր են հորոսկոպի 4 նշանները, որոնք մշտապես ինչ-որ բանից դժգոհ են. Blognews.am

Blognews.am-ը գրում է.   

Կան հորոսկոպի որոշ նշաններ, ովքեր շատ բարձր ստանդարտների տեր են, և երբ ինչ-որ բան այնպես չի ընթանում, անսահման վշտանում են։

Չի կարելի ասել, որ նման վիճակը նրանց դուր է գալիս, նրանք պարզապես ուզում են, որ ամեն բան հիանալի լինի, և քանի որ այդպես երբեք չի կարող լինել, նրանք մշտապես ինչ-որ բան գտնում են՝ դժգոհելու։

Առյուծ

Առյուծը փորձում է լինել շատ բարի և ընկերասեր։ Անկախ այն բանից, թե ինչ է անում, նրա մոտ ոչ միշտ է դա ստացվում։ Եթե Առյուծի մոտ մի բան չի ստացվում, նա վերածվում է սարսափելի մեկի։ Նրան հատուկ է նաև նախանձը։

Կույս

Կույսը կարող է վշտանալ շատ տարբեր պատճառներով, որոնք վերաբերում են նրա կյանքին և արժեքներին։ Քանի որ ինքնաքննադատ է, ցանկացած անհաջողություն թևաթափ է անում նրան՝ խախտելով ներքին հավասարակշռությունը։

Կարիճ

Ամենադժգոհ նշանը Կարիճն է։ Նա կարծում է, որ ամբողջ ջանքներն ու ժամանակը, որ նա դնում է իր հարաբերությունների մեջ, աշխատանքն ու ընտանիքը, պետք է նրա օգտին լինեն։ Իհարկե, ոչ միշտ է այդպես լինում։

Այծեղջյուր

Այո, Այծեղջյուրը համառ և աշխատասեր է, բայց նաև վատատես է։ Նա սպասում է, որ դուք նրան ասեք այն, ինչ նա ուզում է լսել, մնացած ամեն ինչ նրան հունից կհանի։ Նրան դուր է գալիս պատասխանատվություն կրել ինչ-որ բանի համար, բայց նախընտրում է, որ դա կապված լինի միայն իր կյանքին, կարիերային և պահանջմունքներին։

Նյութի աղբյուր՝   Blognews.am  

Կատեգորիա: Աստղագուշակ | Դիտումներ: 561 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x