Գլխավոր էջ » 2018 » September » 16 » Ով բռնապետությունից խոսա, դուք քյաբաբ-խորովածից խոսացեք. Փաշինյանը՝ իրեն բռնապետ անվանելու մասին Operativ.am
10:27 PM
Ով բռնապետությունից խոսա, դուք քյաբաբ-խորովածից խոսացեք. Փաշինյանը՝ իրեն բռնապետ անվանելու մասին Operativ.am

Operativ.am-ը գրում է.   

Իլհամ Ալիևն ու իր հայաստանյան նախկին կոլեգան գրեթե միաժամանակ հարցազրույց տվեցին եւ ինձ մեղադրեցին բռնապետ լինելու մեջ, երկուսը միաժամանակ: 

 

Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին Երեւանի Գարեգին Նժդեհի հրապարակում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից իրեն բռնապետ անվանելուն։

«Ով բռնապետությունից խոսա, դուք քյաբաբ-խորովածից խոսացեք։ Երրորդ հանրապետությունում մամուլը, հեռուստատեսությունը երբեք չեն եղել այնքան ազատ, ինչքան հիմա է ՀՀ-ում։

Բոլոր հեռուստաընկերությունների լրատվական բլոկների աշխատանքը ճշտվել էր Բաղրամյան 26-ի հետ։ Իմ վարչապետ ընտրվելուց հետո նման երեւույթն իսպառ վերացված է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ 

 

 

Նյութի աղբյուր՝   Operativ.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 168 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x