Գլխավոր էջ » 2018 » September » 28 » Օտարերկրացիներ, որոնք օգնեցին ԱՄՆ-ին անկախություն ձեռք բերել Blognews.am
10:23 PM
Օտարերկրացիներ, որոնք օգնեցին ԱՄՆ-ին անկախություն ձեռք բերել Blognews.am

Blognews.am-ը գրում է.   

Ամերիկյան հեղափոխությունը ոչ միայն ամերիկացիների պարգևն է, այլ նաև ողջ աշխարհի այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել դրա կայացման մեջ: Անթիվ զինվորներ կռվել են Ամերիկայի համար, և շնորհիվ նրանց՝ ԱՄՆ-ն անկախություն է ձեռք բերել:

Կրիսպուս Աթիկուս

 

Կրիսպուսը ծնվել է Ամերիկայում, սակայն նրանք, ովքեր ճանաչում էին Կրիսպուսին, նրան ամերիկացի չէին համարում, քանի որ նա փախստական աֆրիկացի ստրուկ էր: Կրիսպուսը մասնակցել է ԱՄՆ-ի անկախության համար պատերազմին և այնտեղ էլ զոհվել է:

Տղամարդն աշխատում էր որպես նավաստի, և նրա գլխի համար պարգևավճար էին խոստացել: Տերը ցանկանում էր վերադարձնել փախստական ստրուկին ու պատրաստ էր վճարել յուրաքանչյուրին, ով կվերադարձնի նրան: Նման խիզախներ չգտնվեցին: Շատ հնարավոր է՝ եթե Կրիսպուսին հետ տանեին ստրկության, ապա Ամերիկյան հեղափոխություն չէր էլ լինի:

Կրիսպուսը մի օր այլ նավաստիների հետ փաբում էր, երբ այնտեղ եկավ բրիտանացի մի զինվոր: Կրիսպուսին ու ընկերներին դուր չեկավ անգլիացու ներկայությունն, ու նրանք սկսեցին ծիծաղել վերջինիս վրա: Վեճ սկսվեց, որը հասավ կրակոցների:

Կրիսպուսը պայքարում էր հնարավոր բոլոր ձևերով: Նա խլեց զինվորի սվինն ու գետնին նետեց զինվորին. այսքանով նա ստիպված էր սահմանափակվել, քանի որ բրիտանացիները կրակեցին նրան: Եվս չորս տղամարդ բարում սպանվեց: Մինչ օրս բարդ է հասկանալը՝ կարելի՞ է Կրիսպուսին հերոս անվանել, թե՞ նա ընդամենը ծեծկռտուքի հարբած մասնակից էր: Միայն մի բան կարելի է հստակ ասել. եթե չլիներ այս Բոստոնյան սպանդը, Ամերիկյան հեղափոխությունը միգուցե չլիներ:

 

Տադեուշ Կոստյուշկո

Տադեուշն ամերիկյան բանակի ինժեներական զորքի հրամանատար էր: Նա մշակել էր Սարատոգիի պաշտպանության ստրատեգիան, և հենց այդ իրադարձությունն էլ այդ պատերազմում շրջադարձային եղավ: Ուեսթ-Փոինթ քաղաքում ռազմական ամրոց կառուցեցին, որի տեղուոմ այսօր գտնվում է ԱՄՆ-ի ռազմական ակադեմիան:

Տադեուշի պատմույթունը սկսվեց իր իսկ մահից հետո: Նա Թոմաս Ջեֆերսոնի մտերիմ ընկերն էր և մահվանից առաջ իր վերջին ցանկությունը հենց նրան էր խնդրել կատարել: Ցանկությունն այն էր, որ իր ողջ կարողությունը պետք է անցնի աֆրիկյան ստրուկների ազատմանն ու կրթությանը:

Ջեֆերսոնն այդ ժամանակ 75 տարեկան էր և իր վրա դրված պարտականությունն ուրիշին փոխանցեց, ով այնքան էլ չէր կամենում, որ սպիտակամորթները կրթեն սևամորթներին, այդ պատճառով էլ իր հերթին էստաֆետը փոխանցեց գնդապետ Ջորջ Բոմֆորդին: Վերջինս էլ որոշեց ողջ գումարն իր կարիքների համար օգտագործել:

Գնդապետ Բոմֆորդի մահվան պահին Կոստյուշկոյի ունեցվածքի միայն մեկ յոթերորդ մասն էր մնացել, որը փոխանցվեց Բարձրագույն դատարանին ու մոռացության մատնվեց: Տադեուշի վերջին ցանկությունն այդպես էլ իրականություն չդարձավ:

 

Բեռնարդո դե Գալվես

Դե Գալվեսը Լուիզիանա նահանգի նահանգապետն էր. Լուիզիանան այդ ժամանակ իսպանական գաղութ էր: Նա մասնակցել է ժողովրդավարության համար պայքարին, սակայն ներգրավված էր անգլիացիների դեմ պայքարում: Երբ սկսվեց պատերազմն Անգլիայի և Ամերիկայի միջև, դե Գալվեսն ամեն ինչ անում էր Ամերիկային աջակցելու համար, և Իսպանիան գաղտնի կերպով նրան զենք ու դեղամիջոցներ էր մատակարարում: Իսպանիան ամբողջապես պատերազմի մեջ մտավ միայն 1779-ին: Շնորհիվ դե Գալվեսի՝ սրանից մեկ տարի անց հաջողվեց բրիտանացիներին վտարել Ալաբամայից, իսկ ևս մեկ տարի անց՝ Ֆլորիդայից:

 

Մոզես Հեյզեն

ԱՄՆ անկախության համար պատերազմի ժամանակ Կանադան անգլիական գաղութ էր, և Կանադայի ու ԱՄՆ-ի հակամարտությունն ակնհայտ էր: Ամերիկան ամեն կերպ փորձում էր կանադացիներին իր կողմը քաշել, և դա մասամբ նրանց հաջողվեց. կանադացիների մի խումբ միացավ ամերիկյան բանակին:

Ամերիկյան բանակում երկու ստորաբաժանում կար: Դրանցից մեկը Բենեդիկտ Առնոլդի հրամանատարության ներքո էր և փորձում էր նվաճել Քվեբեկը, սակայն փորձը տապալվեց, ու մինչ պատերազմի ավարտը զորքը տեղակայվեց Նյու Յորքում:

Կանադական երկրորդ ստորաբաժանումը Մոզես Հեյզենի հրամանատարության տակ էր և առավել հաջողակ էր: Հեյզենն ինքը կանադացի էր, և նրան հաջողվեց իր զինվորներին անցկացնել բոլոր մարտերի միջով ու հասնել պատերազմի ավարտին:

Պատերազմի ավարտին Մոզեսն ու նրա զինվորները չկարողացան վերադառնալ հայրենիք: Նրանք օգնեցին Ամերիկային անկախություն ձեռք բերել ու մնացին այնտեղ՝ ապրելու:

 

Ռոշամբո

Անկախության համար պայքարում որոշիչ դեր ունեցավ Յորքթաունի պայքարը: Ջորջ Վաշինգտոնը զինվորներ ուղարկեց անգլիացիների դեմ, և նրան օգնեցին ֆրանսիացի զինվորներն ու կոմս Ռոշամբոյի նավերը: Անգլիացիները պարտվեցին պայքարում: Բրիտանացի զորահրամանատար լորդ Կոռնուոլիսը հրաժարվեց ընդունել պարտությունն ու իր փոխարինողին՝ գեներալ-մայոր Չարլզ Օ՛Հարուին ուղարկեց ֆրանսիացու մոտ: Օ՛Հարուն առաջարկեց Ռոշամբոյին վերցնել շրջափակման սուրը, սակայն վերջինս հրաժարվեց, քանի որ դա ամերիկացիների պատերազմն էր, հետևաբար նա բրիտանացի պատվիրակին ուղարկեց Ջորջ Վաշինգտոնի մոտ: Վաշինգտոնը ևս չընդունեց սուրը՝ Օ՛Հարուին հետ՝ իր հայրենիք ուղարկելով:

 

 

Նյութի աղբյուր՝   Blognews.am  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 165 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x