Գլխավոր էջ » 2018 » September » 19 » Ոստիկանության բացահայտումից հետո պրոռեկտորը հրաժարական է տվել. Lragir.am
1:10 PM
Ոստիկանության բացահայտումից հետո պրոռեկտորը հրաժարական է տվել. Lragir.am

Lragir.am-ը գրում է.   

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոռեկտոր Հովհաննես Ավագյանը ոստիկանության բացահայտումներից հետո հրաժարական է տվել: Այս մասին ասել էր բուհի ռեկտոր Դավիթ Մուրադյանը: Ինստիտուտի ուսանողներն այսօր բողոքի ակցիա են անում՝ պահանջելով բուհի ղեկավարության հրաժարականը:

Դավիթ Մուրադյանն ասել է, որ տրամաբանական չի լինի, եթե ինքն էլ հրաժարական տա, քանի դեռ իրավապահները չեն տվել վերջնական գնահատական: Բացի դա, ռեկտորն ասում է, որ չի տեսնում բողոքող ուսանողների մեծ քանակ, որպեսզի կատարի նրանց պահանջը:

Նշենք, որ ոստիկանության բացահայտումները հիմնականում առնչվում էին պրոռտեկտորին: Նախնական քննությամբ պարզվել է, որ 2012-2016 թթ․ ինստիտուտում անգլերեն լեզվի դասախոս է հրամանագրվել անձնակազմի կառավարման, միջազգային համագործակցության և միջբուհական աշխատանքների գծով պրոռեկտորը։ Նա փաստացի չի դասավանդել, բայց ստացել է շուրջ 3,500,000 դրամ աշխատավարձ: Դասվիթ Մուրադյանն  ասել է, որ խոսքը Հովհաննես Ավագյանի մասին է , ով արդեն հրաժարական է ներկայացրել:

Նյութի աղբյուր՝   Lragir.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 242 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x