Գլխավոր էջ » 2018 » September » 30 » Որքան ունեցվածք ունի Քոչարյանի գործը Վճռաբեկ դատարանում քննող դատավորը. Armlur.am
11:09 AM
Որքան ունեցվածք ունի Քոչարյանի գործը Վճռաբեկ դատարանում քննող դատավորը. Armlur.am

Armlur.am-ը գրում է.   

Մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած վճռաբեկ բողոքը մակագրվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Արթուր Պողոսյանին:

«Ժողովուրդ» օրաթերթը հետարքրվեց՝ ի՞նչ ունեցվածք ունի Պողոսյանը: ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով նրա ներկայացրած հայտարարագրից պարզվում է՝ Պողոսյանը սեփական տուն եւ ավտոմեքենա չունի: Դատավորի դրամական միջոցը կազմել է 2.5 մլն դրամ:

Նրա եկամուտը սեփական աշխատավարձն է, որն ամսական կազմում է մոտ 950 հազար դրամ: Բացի այս` դատավոր Պողոսյանն անցած տարում 20 մլն դրամի չափով փոխառություն, վարկ է ստեցել: Կնոջ` Շուշանիկ Պողոսյանի հայտարարագրում նշված է, որ ոչինչ չունի` ո՛չ դրամական միջոց, ո՛չ եկամուտ: 
 


 

Նյութի աղբյուր՝   Armlur.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 344 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x