Գլխավոր էջ » 2019 » May » 20 » Որո՞նք են հորոսկոպի ամենախանդոտ նշանները
7:41 PM
Որո՞նք են հորոսկոպի ամենախանդոտ նշանները

armday.am-ը գրում է.   

սր
loading...

Խոյ
Խոյերն ակտիվ խանդոտներ են, նրանք ոչ մի կասկած իրնեց մեջ չեն պահում, այլ միանգամից դրանք հատնում սիրելիին, իսկ ավելի կոնկրետ շպրտում նրա դեմքին: Եվ եթե արդեն իսկ կասկածում են, ապա նրանց այլև հնարավոր չէ ինչ-որ բան ասել կամ համոզել: Գործում են նրանք միանգամից. Կամ իրենք են հեռանում, կամ սերելիին հեռացնում, երրորդ տարբերակ չկա: Խոյի խանդից ինչ-որ լավ բան սպասել հարկավոր չէ: Նա երբեք չի մոռանա՝ ինչպես դուք նայեցիք մեկ ուրիշի կողմը անգամ 5 վայրկյանով: Սա ձեզ համար թեթև ամառային անձրև չէ, այլ ուժգին փոթորիկ՝ կայծակների և ամպրոպների ուղեկցությամբ:


Ցուլ
Ցլերը խանդի հարցում համբերատար են, նրանք կարող են տարիներով կասկածել և ոչինչ չասել: Ինտուիցիայի ձայնին լսել սովոր չեն, նրանք արդարացնելու են իրենց սիրելիին այնքան ժամանակ մինչև ակնհայտորեն չբախվեն դավաճանության փաստին: Ուշացումներ, գործուղումներ, այս ամենը նրանց համար սովորական է, իսկ այ եթե նրանք սառնություն զագն իրենց հանդեպ, այ սա արդեն լուրջ ահազանգ է: Ցլերը կաշվից դուրս են գալիս ձեզ արդարացնելու համար. չկան հստակ ապացույցներ, չկա և դավաճանություն: Իսկ դավաճանության բացահայտումից հետո արդեն էլ չկա Ցուլ, նա երբեք չի մնա անհավատարիմ մեկի կողքին:


Երկվորյակներ
Երկվորյակները խանդին ստեղծագործական մոտեցում են ցուցաբերում: Նրանք սկսում են խանդել անգամ մինչև հարաբերություններ սկսելը: Նրանց ոգեշնչում է իրենց սիրելիի նախկին հարաբերությունները փորփրելը, ինչ-որ բաներ հորինելը, դրանք պատճառաբանելն ու դավաճանության մեջ մեղադրելը: Երկվորյակների հետ հարաբերությւոններում հարկավոր է հիշել մի բան՝ նրանք չափազնց շատ են սիրում հորինել: Եթե հանկարծ մի չնչին առիթ լինի և դուք չկարողանաք արդարանալ, ապա պատրաստվեք ատոմային ռումբի պայթյունի և բազմաթիվ զոհերի:


Խեցգետին
Խեցգետինները չեն խանդում, նրանք տապակվում են իրենց տառապանքների մեջ: Հորոսկոպի բոլոր նշանների մեջ Խեցգետիններն ամենազգայունն են, և դավաճանության մասին միտքն արդեն նրանք անսահման ցավ է պատճառում: Կասկածի արդյունքում նրանք ունակ են լիովին փոխվելու և հարմարվելու իրնեց սիրոլիի ցանկություններին և պահանջներին: Միևնույն ժամանակ խանդոտ Խեցգետինը հեռվանում է, մտնում է իր կաղապարի մեջ: Այնպես որ երբ իրավիճակը հարթվի, և այլևս խանդի պատճառ չլինի, մի՛ զարմացեք, որ հարաբերություններում մի ճաք լինի:


Առյուծ
Առյուծները, կարելի է ասել, չեն խանդում: Նրանց ինքնավստահությունն ու ինքնահավանությունը թույլ չի տալիս նրանց կարծել, որ ինչ-որ մեկը կարող է իրենցից լավը լինել: Դավաճանությանը բախվելով նրանք անմիջապես հիասթափվում են սիրելիից: Նրանք չեն հանդուրժի նման պահվածք, քանի որ Առյուծից հրաժարվել կարող է միայն անարժան մեկը: Հենց ձեր Առյուծը սկսի խանդել, դուք մոտ եք աղետին: Եթե դա թյուրիմացություն է, ապա ջանք մի խնայեք նրան դա ապացուցելու, և նա կհավատա ձեզ, սակայն եթե դուք իսկապես դավաճանել եք, ապա նրան խաբել հաստատ չեք կարողանա:


Կույս
Կույսերն առաջին հայացքից ասես կորցրած լինեն խանդի զգացողությունը: Նրանք զուգընկերոջ ընտրությանը մոտենում են հանգամանալից: Նրանց երկրորդ կեսը չպետք է խանդի առիթ տա: Սակայն եթե հանկարծ, այնուամենայնիվ, նման բան պատահում է, ապա Կույսը կերպարանափոխվում է: Նա խենթանում է. ինչպես կարող էր մեկն ում նա հավատացել է և մոտ է թողել իրեն դավաճանել: Սակայն հարկ է իմանալ, որ նա կփորձի ինքնատիրապետումը չկորցնել և հնարավորինս հանգիստ խոսել ձեզ հետ:


Կշեռք
Կշեռքները չեն կողմնորոշվում, թե կշեռքի որ նժարի վրա դնեն խանդը. Մի կողմից նրանք սիրում և վստահում են ձեզ, մյուս կողմից ահավոր խանդում: Ներքին պայքարը թույլ չի տալիս նրանց հանգիստ քնել: Խանդը մեծ հաշվով վնաս է հասցնում Կշեռքին, այն փչացում է հարաբերությունները, մարում նվիրական զգացմունքները: Եթե դուք նրանց մեկ անգամ առիթ եք տվել, իսկ հետո մոռացել դրա մասին, ապա տարիներ հետո հարաբերությունները կարող են դադարել և դուք անգամ չեք հասկանա թե ինչու:


Կարիճ
Կարիճները խանդի հարցում արարիչներ են, նրանք ստեղծում են այն, ինչպես Լեոնարդո Դա Վինչին իր կտավները: Այն ունի արտահայտման բազում երանգներ, հարյուրավոր ոլորաններ: Բացի այդ նրանք շատ վրիժառու են և հաճույք են ստանում իրենց վրեժից: Ձեր մի սխալի դիմաց նրանք ձեզ տասնապատիկով կպատասխանեն: Եթե դուք ուզում եք մի դրամատիկ գործ գրել, ապա բավական է ձեր Կարիճին խանդի առիթ տաք. այդպիսի էմոցիաների տարափ դուք հաստատ դեռ չեք տեսել:


Աղեղնավոր
Աղեղնավորները խանդի հողի վրա նեղանում են և նեղանում են ոչ միայն իրենց սիրելիից, այլ ամբողջ աշխարհից: Սակյան բնավորությամբ հիշաչար չեն, ուստի շատ արագ են մոռանում ամենը: Նրանք խանդի արդյունքում խորանում են իրանց աշխարհի մեջ, ինչ-որ հետաքրքիր զբաղմունք են գտնում, կամ էլ ընդհանրապես մեկ ուրիշի սիրհարվում: Եթե ստիպել եք Աղեղնավորի խանդել, ապա պատրաստվեք քրտնաջանորեն պայքարեն նրան հետ վերադարձնելու համար, իդեպ, այսուհետ հենց դուք եք խանդելու:


Այծեղջյուր
Եթե Այծեղջյուրը խանդում է, ապա սիրում է: Այս նշանի ներկայացուցիչները կարող են հարաբերություններ ստեղծել միայն նրանց հետ, ում համակրում են: Եվ ահա երբ հայտնվում է խանդը, ապա արդեն սեր է առաջացել: Սակայն նրանց արձագանքը դրան լինում է չափազանց ծայրահեղ. կամ միանագամից ամուսնություն, կամ բաժանում: Ամեն դեպքում Այծեղջյուրները շատ ծանր են տանում իրնեց խանդը:


Ջրհոս
Ջրհոսները զբաղվում են միմիայն իրենցով, նրանք խանդի ժամանակ չունեն: Նրանք, իհարկե, որոշ բաներ նկատում են, սակայն ոչինչ չեմ ձեռնարկում, մինչև դա չի սկսում հարվածել իրեց շահերին: Ահա այստեղ էլ սկսվում են սկանդալներ, ինտիրգներ, հետազոտություններ: Այս նշանի ներկայացուցիչների խանդն ունի մեկ դրական կողմ՝ այն հեշտ է կասեցնել: Ջրհոսն ուզում է հավատալ ձեր հավատարմությանը, այնպես որ եթե նրա խանդն անհիմն է, պարզապես ապացուցեք դա: Բացի այդ, նա երբեք չի խանդում իր նախկիններին:


Ձկներ
Ձկներն ունեն խանդի կարիք: Եթե նրանք արդեն տրամադրվել են, ապա նրանց այլևս հնարավոր չէ համոզել: Խանդի արտահայտումները միշտ տարբեր են՝ կամ ռոմանտիկ ընթրիք, կամ սկանդալ: Եվ հաճախ ձկներն իրենց խանդով չափն անցնում են այն աստիճանի, որ իրենց զուգընկերը ցանկանում է շուրջերկրյա ճանապարհորդության գնալ միայն թե Ձկանից հեռու լինի:

Նյութի աղբյուր՝   armday.am  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 227 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
var check =function(){ if(document.activeElement.parentNode && document.activeElement.parentNode.id=="") $("").trigger(""); else setTimeout(); }