Գլխավոր էջ » 2018 » September » 27 » Որո՞նք են հավերժ նորաձև իրերը. 1in.am
2:55 PM
Որո՞նք են հավերժ նորաձև իրերը. 1in.am

1in.am-ը գրում է.   

Նորաձևության փորձագետ Դինահ Վան Թուլեքենը նշել է այն տասը գլխավոր իրերը, որոնք երբեք դուրս չեն գա նորաձևությունից։

Նրա ցանկը ներկայացնում է Daily Mail պարբերականը։

Առաջին հերթին փորձագետը խորհուրդ է տվել իդեալական ջինս գտնել։ Լավ է ընտրել որակյալ, թանկարժեք տաբաթ՝ մուգ կապույտ գույնի և ուղիղ ձևվածքով։

Երկրորդը՝ քաշմիրից մուգ գույնի սվիտերն է՝ բարձր վզով։

Ցուցակում երրորդը թեթև ժակետն է՝ V-աձև բացվածքով։

Այնուհետև գալիս են ունիվերսալ սև զգեստը՝ նուրբ գունավոր պրինտով, որը կարելի է հագնել թե տոնական առիթների և թե՝ աշխատանքի գնալիս։

Հինգերորդը հանգիստ բնական երանգների դասական բրդյա վերարկուն է։

Վեցերորդը՝ բամբակյա հարմար մարզաշապիկն է՝ կլոր վզով, յոթերորդը՝ միագույն կամ գծավոր միդի–կիսաշրջազգեստը։

Ութերորդը բայկերական կաշվե բաճկոնն է, իսկ իներորդը՝ դասական սպիտակ վերնաշապիկը, որը կարելի է համադրել ցանկացած տաբատի հետ։

Ցուցակը եզրափակում է հարմար սպորտային տաբատը։

 

Նյութի աղբյուր՝   1in.am  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 309 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x