Գլխավոր էջ » 2018 » September » 18 » Որն է կանանց ամենօրյա վնասակար սովորությունը. 1in.am
6:47 PM
Որն է կանանց ամենօրյա վնասակար սովորությունը. 1in.am

1in.am-ը գրում է.   

Աստղային ոճաբան Լյուկ Հերշեսոնը խորհուրդ է տվել կանանց մազերը չորացնելու ընթացքում հրաժարվել սանրից։ Այս մասին հաղորդում է Mirror-ը։

.

Հերշեսոնի խոսքերով՝ տափակ, մերսող սանրերը մեծ վնաս են հասցնում խոնավ մազերին։ Այդ պատճառով էլ, նախքան մազերը հարդարելը անհրաժեշտ է դրանք ամբողջովին չորացնել ձեռքերով և էլեկտրական վարսահարդարով։ «Դրանից հետո կարելի է մազերին ծավալ հաղորդել կլոր սանրի միջոցով։ Սկզբում լավ է ձեռքերով չորացնել, իսկ հետո ուղիղացնել արդուկով»,– խորհուրդ է տալիս փորձագետը։

Նա նաև նշել է, որ շատ կանայք գումար են ծախում անպիտան միջոցների վրա, որոնք մազերին ոչ մի օգուտ չեն տալիս։ «Մուս՝ հարդարման համար և մազերի լաք. սա ամենն է, ինչ ձեզ անհրաժեշտ է»,– հայտարարել է նա և ավելացրել, որ պարտադիր չէ, որ դրանք լինեն բրենդային և թանկանոց։

Նյութի աղբյուր՝   1in.am  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 186 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x