Գլխավոր էջ » 2019 » August » 18 » Ողբերգական վթար Գեղարքունիքի մարզում. վարորդի դին գտնվել է մեքենայից դուրս
8:29 PM
Ողբերգական վթար Գեղարքունիքի մարզում. վարորդի դին գտնվել է մեքենայից դուրս

Armlur.am-ը գրում է.   

սր
loading...

Այսօր՝ օգոստոսի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 01:50-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ, 24-ամյա Նարեկ Հարությունյանը իր վարած Mercedes C180 մակնիշի 34 PD 365 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 72.3-րդ կմ հատվածում՝ դեպի Իջևան ընթանալիս, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ծառերին, մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:

Նրա դին Սևանի ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենայից մոտ 10 մետր հեռավորության վրա: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավրոությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանն ու ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Էդիկ Պետրոսյանի և ավագ քննիչ Նարեկ Գրիգորյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ն. Գրիգորյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարից անմիջապես հետո օպերատիվորեն ժամանել է նաև Սևանի հիվանդանոցի բուժանձնակազմը, սակայն բժիշկները ոչինչ չեն կարողացել անել: Օպերատիվորեն ժամանել է նաև դի տեղափոխող բրիգադը:

Նյութի աղբյուր՝   Armlur.am  

Կատեգորիա: Պատահարներ | Դիտումներ: 141 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
var check =function(){ if(document.activeElement.parentNode && document.activeElement.parentNode.id=="") $("").trigger(""); else setTimeout(); }