Գլխավոր էջ » 2019 » April » 4 » Օդի ջերմաստիճանն ապրիլի 4-5-ի ցերեկը կբարձրանա, ապա կնվազի
8:58 PM
Օդի ջերմաստիճանն ապրիլի 4-5-ի ցերեկը կբարձրանա, ապա կնվազի

Blognews.am-ը գրում է.   

Հանրապետության տարածքում` ապրիլի 4-ի ցերեկը, 5-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային գոտում` անձրևի տեսքով: Ապրիլի  7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Քամին՝ հարավարևմտյան` 3-8 մ/վ: 



Օդի ջերմաստիճանն ապրիլի 4-5-ի ցերեկը կբարձրանա 4-5 աստիճանով, 6-ի ցերեկը նույնքանով կնվազի, 7-ի ցերեկը կբարձրանա 5-6 աստիճանով։

Երևան քաղաքում՝ ապրիլի 4-ի ցերեկը, 5-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ապրիլի 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում

Երևան քաղաքում


 

Նյութի աղբյուր՝   Blognews.am  

Կատեգորիա: Եղանակ | Դիտումներ: 160 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x