Գլխավոր էջ » 2018 » September » 19 » Նշաններ, որոնք վկայում են հիվանդության մասին. ուշադիր եղեք. Blognews.am
5:10 PM
Նշաններ, որոնք վկայում են հիվանդության մասին. ուշադիր եղեք. Blognews.am

Blognews.am-ը գրում է.   

Գրգռված աղու համախտանիշը ֆունկցիոնալ պաթոլոգիա է, որը կյանքի համար վտանգ չի ներկայացնում, սակայն լրջորեն ազդում է մարդու կյանքի որակի վրա: Խնդրի առկայության դեպքում նկատվում են որոշակի ախտանշաններ: Դրանք նկատելու դեպքում հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը:

Ցավ և ջղաձգումներ որովայնում, անհարմարության զգացում: Ցավը հիմնականում հանկարծակի է առաջանում և բավական սուր է:

Փորկապություն: Գրգռված աղու համախտանիշի դեպքում կարող է նկատվել փորկապություն:

Դիարեա՝ լուծ: Եվս մեկ ախտանշան, որը կարող է ուղեկցել գրգռված աղու համախտանիշին: Հաշվի առեք, որ որոշ դեպքերում կարող է նկատվել նաև լուծի և փորկապության հերթագայում:

Թթու համ բերանում: Եթե առկա է խնդիրը, ապա բերանում թթու համի առկայությունը կապված չէ օրվա ընթացքում որոշակի մթերքի օգտագործումից՝ թուրինջ, սխտոր և այլն:

Հաճախակի սրտխփոց: Հիվանդության առկայության դեպքում կարող են նկատվել հոգեհուզական խնդիրներ՝ հաճախակի սրտխփոց, անհանգստություն, վախ և այլն:

Բորբոքում: Եթե հաճախ ունեք վքնածություն, փքվածություն զգացում, հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը:

Հոգնածություն: Երբ աղիները չափից ակտիվ են աշխատում, օրգանիզմի էներգետիկ պահուստները մոտենում են սպառման: Առաջանում է հոգնածություն:

Այրոց: Հիվանդության առկայության դեպքում կարող են նկատվել նաև այրոց, սրտխառնոց, փքվածություն:

Եթե պարբերաբար նկատում եք այս նշանները, հարկավոր է դիմել մասնագետի՝ համապատասխան ախտորոշում և բուժում ստանալու համար: Հիշեք, որ չափազանց կարևոր է ուշադրություն հատկացնել սննդակարգին և ապրելակերպին: Կախված խնդիրներից, որոնք նկատվում են՝ լուծ, փորկապություն, հարկավոր է շտկել սննդակարգը, ինչը կօգնի նկատելիորեն լավացնել ինքնազգացողությունը:

Նյութի աղբյուր՝   Blognews.am  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 278 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x