Գլխավոր էջ » 2018 » September » 16 » Նշաններ, որոնք չի կարելի անուշադրության մատնել 168.am
1:25 PM
Նշաններ, որոնք չի կարելի անուշադրության մատնել 168.am

168.am-ը գրում է.   

Գլխուղեղի ուռուցքը գանգի խոռոչում հյուսվածքների անոմալ աճի հետևանք է: Fabiosa.com-ի հաղորդմամբ՝ տարբերվում են գլխուղեղի ուռուցքի երկու հիմնական խումբ՝ առաջնային և երկրորդային կամ մետաստատիկ, որոնք գլխուղեղ են տարածվում այլ օրգաններից:

  

Գլխուղեղի երկրորդային ախտահարում կարող է առաջանալ աղիների, կրծքագեղձի, երիկամների, թոքերի և այլ օրգանների ուռուցքների դեպքում:

Գլխուղեղի ուռուցքի դեպքում կարող են տարբեր ախտանշաններ նկատվել, որոնք մեծապես կախված են այն հանգամանքից, թե որտեղ է գտնվում ուռուցքը և ինչ կենտրոններ է ախտահարել: Հիվանդության սկզբնական շրջանում այն կարող է զարգանալ առանց նշանների:

Գլխուղեղի ուռուցի առկայության մասին կարող են վկայել գլխացավերը, որոնք չեն անցնում ցավազրկողների ընդունումից հետո: Կարող են նկատվել նաև հետևյալ ախտանշանները.

  • սուր գլխացավեր
  • սրտխառնոց և փսխում
  • տեսողության, խոսքի, լսողության վատացում
  • ջղաձգումներ
  • կողմնորոշման հետ կապված խնդիրներ
  • վերջույթների թմրածություն և ծակոցներ
  • հոգնածություն
  • քնկոտություն
  • քնի հետ կապված խնդիրներ
  • հիշողության խնդիրներ
  • տրամադրության անկումներ և դեպրեսիա
  • առօրյա աշխատանք կատարելու անկարողություն:

Եթե նկատում եք այս ախտանշաններից մի քանիսը, խորհուրդ է տրվում դիմել մասնագետի օգնությանը: Միայն թե դրանց առկայության դեպքում հարկավոր չէ խուճապի մատնվել, քանի որ այդ ախտանշանները կարող են ուղեկցել այլ առողջական խնդիրների:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Նյութի աղբյուր՝   168.am  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 316 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x