Գլխավոր էջ » 2018 » September » 14 » «Նպատակը «փակելն» է բոլոր նրանց, ովքեր ոճրագործություն են գործել Մարտի մեկին». վարչապետ Lurer.com
1:04 AM
«Նպատակը «փակելն» է բոլոր նրանց, ովքեր ոճրագործություն են գործել Մարտի մեկին». վարչապետ Lurer.com

Lurer.com-ը գրում է.   

«Նպատակը փակելն է բոլոր նրանց, ովքեր ոճրագործություն են գործել Մարտի մեկին»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, որն ասել էր, թե ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսումը ցույց տվեց, որ նպատակն իրեն «փակելն էր»։ 

 

Անդրադառնալով օլիգարխների անվտանգության աշխատակիցներին զինաթափելու գործողություններին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ գործողություններն արդեն արվել են։

«Ես խոսել եմ ապօրինի կառույցների մասին, և գործողություններ արվել են, այդ գործողությունների մի մասի մասին արդեն տեղեկացված եք, իսկ մյուս մասին, ըստ անհրաժեշտության, կտեղեկանաք»,- ասաց Փաշինյանը։

 

Նյութի աղբյուր՝   Lurer.com  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 189 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x