Գլխավոր էջ » 2018 » September » 19 » Նուշով դիմակ՝ մաշկը ձգելու, բորբոքումները վերացնելու և երիտասարդանալու համար. Hayacq.com
5:18 PM
Նուշով դիմակ՝ մաշկը ձգելու, բորբոքումները վերացնելու և երիտասարդանալու համար. Hayacq.com

Hayacq.com-ը գրում է.   

Նուշով պատրաստվող այս դիմակը մաշկին կհաղորդի թարմություն, կվերացնի կնճիռները, ինչպես նաև կօգնի ազատվել մաշկի բորբոքային պրոցեսներից։

Նուշն ունի մի շարք օգտակար հատկանիշներ, որոնցից է նաև մաշկի սպիտակեցումը, հակածերացման և մաշկը բարելավելու հատկությունները։ Այն պարունակում է Օմեգա-3 և Օմեգա-6 ճարպային թթուներ։ Այն նաև հարուստ է վիտամիններով, հանքային նյութերով, սպիտակուցներով, հակաօքսիդանտներով, մանրաթելերով։
Դիմակի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝
- 5 հատ նուշ
- 2 ճաշի գդալ կաթ
- 0,5 թեյի գդալ մեղր։
Պատրաստման եղանակը.
Նուշը թրջել ջրով և թողնել մեկ գիշեր, այնուհետ մանրացնել հարիչով կամ բլենդրով։ Ավելացնել կաթն ու մեղրը, լավ խառնել և թողնել 5 րոպե։ Դիմակն արդեն պատրաստ է, որը կարելի է քսել դեմքին, պարանոցին, ձեռքերին։ Պահել 20 րոպե և լվացվել։Այս դիմակը պարբերաբար օգտագործելու դեպքում կունենաք հիասքանչ մաշկ՝ առանց պզուկների ու կնճիռների։

Նյութի աղբյուր՝   Hayacq.com  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 177 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x