Գլխավոր էջ » 2018 » September » 16 » Նորաշեն համայնքի դպրոցի ուսուցչուհիներից մեկը մեղադրվում է աշակերտներին ծեծելու մեջ. գործը դատարանում է Operativ.am
10:38 PM
Նորաշեն համայնքի դպրոցի ուսուցչուհիներից մեկը մեղադրվում է աշակերտներին ծեծելու մեջ. գործը դատարանում է Operativ.am

Operativ.am-ը գրում է.   

Արագածոտնի մարզի Նորաշեն համայնքի դպրոցի ուսուցչուհիներից մեկը մեղադրվում է երկու աշակերտի ծեծելու մեջ:

 

Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Նորա Դավթյանին 04.05.2018թ. Արագածոտնի մարզի Նորաշեն գյուղի միջնակարգ դպրոցում դասավանդել է 8-րդ դասարանում: Աշակերտներից Շալիկո Սուքիասյանին իր տված հարցից և նրա պատասխանից հետո աշակերտները սկսել են ծիծաղել, ինչից զայրացած լինելով` Դավթյանը շուրջ 5-10 րոպե տևողությամբ ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նույն դասարանի աշակերտներ, անչափահասներ Է. Պ.-ին և Շ. Թ-ին` ծեծի ենթարկելով նրանց:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 118-րդ հոդվածի հատկանիշներով՝ ծեծ:

Նորա Դավթյանը նախկինում դատված չէ, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: 

Նյութի աղբյուր՝   Operativ.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 159 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x