Գլխավոր էջ » 2018 » September » 17 » Նորաձևություն են մուտք գործում գրպաններով հարսանեկան զգեստները. Life.panorama
9:45 PM
Նորաձևություն են մուտք գործում գրպաններով հարսանեկան զգեստները. Life.panorama

Life.panorama-ը գրում է.   

 Հարսանեկան զգեստների  դիզայներ Համիշ Շեպարդը նշել է, որ հիմա շատ պահանջված է  գրապաններով հարսանեկան զգեստները:

«Մենք հիմա տեսնում ենք գրպաններով զգեստներ շատ հայտնի դիզայներների մոտ,  քանի որ դա ոճային է և պրակտիկ: Իդեալական է, երբ ամեն պահի կարելի է հեռախոսը գրպանից հանել և սելֆի անել պարահրապարակում»,-նշել է վերջինս:

Mirror Mirror Couture բրենդի հիմնադիր և դիզայներ Մարիա Յիաննիկարիսի խոսքով, նախկինում  չէր ընդունվում, որ հարսանիքին կարելի է ձեռքերը դնել գրպանը, բայց հիմա նման զգեստների մի ամբողջ հավաքածու է ներկայացվել։

«Հասարակությունը փոխվել է, բոլորը դառնում են ավելի ամենօրյա»,- մեկնաբանել է վերջինս:

«Հաճախորդները հիանում են, երբ փորձում են գրպաններով հարսանեկան զգեստներ։ Նրանց դա շատ հարմարավետ է»,- նշել լոնդոնյան հարսանեկան զգեստների խանութի մենեջեր Սեսսի Հոլֆորդը:

Նյութի աղբյուր՝   Life.panorama  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 220 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x