Գլխավոր էջ » 2018 » September » 27 » Նոր զարգացումներ. Գաղտնալսման գործով կհարցաքննվի դատավոր Վաչե Մարգարյանը. «Ժողովուրդ». 1in.am
10:55 AM
Նոր զարգացումներ. Գաղտնալսման գործով կհարցաքննվի դատավոր Վաչե Մարգարյանը. «Ժողովուրդ». 1in.am

1in.am-ը գրում է.   

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն ՀՔԾ և ԱԱԾ պետերի գաղտնալսման կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակում հնարավոր է հարցաքննի նաև Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանին:

Քննչական կոմիտեն արդեն դիմել է Բարձրագույն դատական խորհրդին, որպեսզի ԲԴԽ-ն թույլ տա հարցաքննել դատավոր Վաչե Մարգարյանին:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը ճշտել ԲԴԽ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Ի պատասխան՝ ծառայության ղեկավար Արման Խաչատրյանը պատասխանեց. «Դատական օրենսգրքի 52, 53 հոդվածների համաձայն՝ դատավորի մասնակցությամբ քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհուրդն իրազեկվել է»:

Հիշեցնենք, որ դատավոր Մար­գարյանի անունը ևս շոշափվում էր ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցում, քանի որ նա է բավարարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը:

Հիշեցնենք, որ դատավոր Մարգարյանը հայտարարություն էր տարածել՝ ասելով, որ ինքը երբևէ չի զանգել ԱԱԾ պետին ու դա ասում է ամենայն պատասխանատվությամբ: Նույնը, մեր տեղեկություններով, նա ասել է նաև մերձավոր շրջապատում, և հավանաբար, նրա ցուցմունքները կլինեն հենց այս բովանդակության»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նյութի աղբյուր՝   1in.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 237 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x