Գլխավոր էջ » 2019 » May » 20 » «Նիկոլի սիրտը հիմա էլ դատավորի միս է ուզում». Արմեն Աշոտյան
1:07 PM
«Նիկոլի սիրտը հիմա էլ դատավորի միս է ուզում». Արմեն Աշոտյան

armday.am-ը գրում է.   

սր
loading...

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իր պաշտոնավարման առաջին տարվանը նվիրված ասուլիսին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ որոշ հարցեր ավելի հեշտ կլուծեր փողոցով, քան վարչապետի կաբինետից։ Անմիջապես հետո հրավիրեցի հանրության ուշադրությունը այս անթաքույց սպառնալիքի եւ Հայաստանում ժողովրդավարությունը վերջնականապես թաղելու հոխորտանքի վրա։ Այսօր Նիկոլ Փաշինյանի ջղաձիգ գրառումներից պարզ դարձավ, թե ինչ ի նկատի ուներ նա։ Զավթելով գործադիր իշխանությունը, ձեւավորելով օպերետային Ազգային Ժողով, Նիկոլի սիրտը հիմա էլ դատավորի միս է ուզում, եւ վաղը նա գրոհ է կազմակերպելու դատական համակարգի վրա։ Հիշեցնեմ, որ ամիսներ շարունակ նա փորձ է անում կուլ տալ նաեւ չորրորդ իշխանությունը։ Նիկոլի քաղաքական ախորժակը փաստորեն չի զիջում իր ուտելու մոլուցքին։ Թե կողքը դեռ խելամիտ մարդիկ մնացել են, ապա ձեր իսկ շահերից ելնելով, փորձեք բացատրել ձեր վարչապետին, որ այդքան համփ արածը չի մարսվելու ու դուրս է գալու ոչ միայն իր, այլեւ, ցավոք, պետության քթից»:

Նյութի աղբյուր՝   armday.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 178 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
var check =function(){ if(document.activeElement.parentNode && document.activeElement.parentNode.id=="") $("").trigger(""); else setTimeout(); }