Գլխավոր էջ » 2018 » September » 25 » «Նիկոլասերներ ու Նիկոլամոլներ». մտածե՛ք նախքան խոսելը. Գագիկ Եղիազարյան Lurer.com
1:59 PM
«Նիկոլասերներ ու Նիկոլամոլներ». մտածե՛ք նախքան խոսելը. Գագիկ Եղիազարյան Lurer.com

Lurer.com-ը գրում է.   

«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Գագիկ Եղիազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ԻՆՔՆԱՐԴԱՐԱՑՄԱՆ ՍԻՆԴՐՈՄ
Բոլոր նրանք, ովքեր քննադատում են «Սասնա Ծռեր»-ին և «Հիմնադիր Խորհրդարան»-ին, ասելով որ մենք վատն ենք և չենք թողնում ժամանակավոր կառավարությանն ու Նիկոլ Փաշինյանին աշխատել, որ պառակտում ենք և այլն։ Այդ մարդիք և՛ իրենք են ապիկար որևէ աշխատանք կատարելու և՛ նաև, չգիտակցելով, վիրավորում են ոչ թե մեզ, այլ՝ Փաշինյանին ու նրա կառավարությանը։

Նախ, Փաշինյանը, գոնե իմ կարծիքով մեծամտությունից զուրկ է և երբեք նրա մտքով էլ չի անցել, որ ինքը միայնակ կամ փոքր խմբով պիտի և կարող է լուծել այն բոլոր խնդիրներն ու մարտահրավերները, որ ծառացած են պետության և ժողովրդի առջև, և երկրորդ՝ առնվազն Փաշինյանը և նրա համախոհները մշտապես հանդես են եկել տարակարծության պաշտպանության, քաղաքական և քաղաքացիական սեկտորի կայացման և դրա արդյունքում երկրի քաղաքական-տնտեսական կյանքի կայացման ապահովման դիրքերից։ Այնպես որ՝ կամավոր, բայց ոչ օգտակար և ցանկալի

«Նիկոլասերներ ու Նիկոլամոլներ». Մտածեք նախքան խոսելը՝ դե իսկ գործ անելու էլ իհարկե անընդունակ եք»: 

 

 

Նյութի աղբյուր՝   Lurer.com  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 1088 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x