Գլխավոր էջ » 2018 » September » 19 » Նիկոլ Փաշինյանը երկնաքար է, որը շատ արագ կվառվի. Ռոբերտ Քոչարյան.
4:49 PM
Նիկոլ Փաշինյանը երկնաքար է, որը շատ արագ կվառվի. Ռոբերտ Քոչարյան.

Lragir.am-ը գրում է.   

Ռուսական Կոմերսանտ թերթին տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին համեմատել է Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսի հետ եւ ասել, որ նա ընտրել է կառավարման օխլոկրատիկ մոդելը, երբ երկնակամարում կա միայն մեկ արեւ, նրանից հետո չկա երկրորդ, երրորդ, տասներորդ համար:

Նա ասել է, որ նման մոդելը չի կարող կենսունակ լինել եւ նպաստել զարգացմանը:

Լրագորղի հարցին, որ դա բնորոշ է նաեւ հետխորհրդային ղեկավարներին, Քոչարյանը պատասխանել է, որ եթե այդ արեւն ունի կառավարման փորձ, գիտելիքներ եւ ունակություններ, կողմնորոշվում է դեպի երկրի երկարաժամկետ շահերը, ոչ թե կարճաժամկետ էֆեկտին՝ ցույցեր, միտինգներ: Իսկ եթե այդ արեւն անկանխատեսելի է, հիստերիկ ու չի տեսնում հեռանկարը, կարող է աղետ տեղի ունենալ:

Նա ասել է նաեւ, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե արեւ է, այլ երկնաքար, որը շատ արագ կվառվի:

Նյութի աղբյուր՝   Lragir.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 231 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x