Գլխավոր էջ » 2018 » September » 15 » Նիկոլ Փաշինյանն ասել է Արցախի համար միակ տարբերակը. Lragir.am
9:36 PM
Նիկոլ Փաշինյանն ասել է Արցախի համար միակ տարբերակը. Lragir.am

Lragir.am-ը գրում է.   

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում Ֆրանսիայի հայ համայնքի հետ հանդիպմանը խոսել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին:

 

«Եթե միջնորդներն իսկապես ուզում են, որպեսզի զբաղվենք կարգավորմամբ, իսկ մենք պատրաստ ենք կարգավորման, առաջին հերթին պետք է կարգի հրավիրեն Ադրբեջանի նախագահին: Եթե վերջինս մտածում է, որ սպառնալիքներով կարող է մեզ զիջման մղել, ապա սխալվում է»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանն ասել է, որ Ադրբեջանը հայտարարում է, որ ցանկանում է Ղարաբաղն իր կազմում լինի, բայց չի ցանկանում բանակցել Ղարաբաղի հետ: Սա անհասկանալի վիճակ է: Ստացվում է, որ Ալիեւը ցանկանում է Ղարաբաղն առանց մարդկանց, ղարաբաղցիների: Հետեւաբար, այս տրամաբանությունը ցեղասպանային տրամաբանություն է: Այս դեպքում, ղարաբաղցիները, հայությունը ճիշտ են, որ Ադրբեջանը ցեղասպան քաղաքականություն է վարում եւ Ադրբեջանում հայ լինելն ուղիղ սպառնալիք է ֆիզիկական գոյությանը:

Հետեւաբար, ինչպես նշել է Հայաստանի վարչապետը, Ալիեւը եւս մեկ անգամ ապացուցում է, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

Մնում է, որ Ղարաբաղը որոշի, թե ինչպես է մտնելու Հայաստանի կազմ, ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը փաստացի հնչեցրել է ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ իր տեսլականը՝ Արցախը պետք է դառնա Հայաստանի մաս:

Փաշինյանն այս տարբերակը քննարկե՞լ է Մակրոնի եւ Պուտինի հետ: Մոսկվայում Պուտինի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը փաստացի նույն բանն է խոսել, սակայն առանց Արցախը Հայաստանի կազմ մտնելու մասին վերջին նախադասության: Սա նոր թրենդ է, եւ հնարավոր է, պատահական չէր, որ Փաշինյանը դա հնչեցրել է Մակրոնի հետ հանդիպումից հետո:

Նոր աշխարահակարգը ենթադրում է իրողությունների լեգիտիմացում: Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելիս: Երեկ էլ ԱՄՆ Կոնգրեսն Իսրայելի անվտանգության համար 38 միլիարդ դոլար է հատկացրել 10 տարվա համար:

Մի քանի օրից Նիկոլ Փաշինյանը կմեկնի ԱՄՆ, որտեղ ելույթ կունենա ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի բացմանը: Նրանից առաջ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը Հայաստանի հայեցակարգային մոտեցումները հնչեցրել են հենց ՄԱԿ ամբիոնից: Քոչարյանը հնչեցրել է Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի եւ ցեղասպանության նկատմամբ, իսկ Սարգսյանը խոսել է Արցախի ինքնորոշման մասին:

Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ ամբիոնից կոչ կանի՞ ճանաչել իրողությունները: Իսկ իրողությունն այն է, որ Արցախը վաղոց Հայաստանի մաս է: 

Նյութի աղբյուր՝   Lragir.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 237 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x