Գլխավոր էջ » 2018 » September » 16 » Նիկոլ Փաշինյանի հսյտարարությունները գնալով ավելի տարօրինակ են դառնում Blognews.am
1:44 PM
Նիկոլ Փաշինյանի հսյտարարությունները գնալով ավելի տարօրինակ են դառնում Blognews.am

Blognews.am-ը գրում է.   

Նիկոլ Փաշինյանի հսյտարարությունները գնալով ավելի տարօրինակ են դառնում։ 

 

ԱԺ-ում եւ Փարիզում անդրադառնալով հայտնի ձայնագրմանը՝ վարչապետը ոչ միայն չցրեց ամպերը, այլ միայն ապացուցեց, որ Հայաստանի դատական համակարգի վրա ունի անմիջական եւ ուղղակի ազդեցություն։

Այդ քրեական գործով նրա հայտարարությունների դինամիկան եւ շրջադարձները ցույց են տալիս, որ մեզ համառորեն եւ անհաջող կերպով փորձում են մոլորեցնել։

Սակայն առավել մտահոգիչ է, որ վարչապետի պահվածքից ստեղծվում է կայուն տպավորություն, որ նա խիստ մտահոգված է նաեւ իր մասնակցությամբ ձայնագրությունների առկայությամբ, եւ Աստված գիտի, թե ինչ նոր հարվարծներ է ստանալու գործող վարչախումբը եւ ինչ նոր մարտահրավերներ կառաջանան Հայաստանի համար։

Երբ իշխանությունը դառնում է այդքան խոցելի, խոցելի է դառնում ամբոզջ պետությունը։ Եւ այս իրավիճակում Ազգային Ժողովը պետք Է դառնա իրականությունը բացահայտող եւ Սահմանադրութունը գործադիրի ոտնձգություններից պաշտպանող կարեւորագուն ինստիտուտը։ 

 

Նյութի աղբյուր՝   Blognews.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 249 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x