Գլխավոր էջ » 2018 » September » 25 » Ներդրողների ակնարկը Փաշինյանին. արտահերթ ընտրությունները՝ օրվա հրամայական Lurer.com
8:39 PM
Ներդրողների ակնարկը Փաշինյանին. արտահերթ ընտրությունները՝ օրվա հրամայական Lurer.com

Lurer.com-ը գրում է.   

ԵՄ-Հայաստան գործընկերության կոմիտեի առեւտրի հարցով առաջին նիստում, որ տեղի է ունեցել Երեւանում, սեպտեմբերի 25-ին, Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել է, որ Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները գնահատում են հզոր առաջընթաց: Միևնույն ժամանակ, դեսպանի հայտարարությունից ակնհայտ է դառնում, որ ԵՄ ֆինանսական աջակցությունը համահունչ չի լինելու հեղափոխությանը տրված քաղաքական գնահատականներին:

Երևանի ավագանու ընտրություններում Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժի տարած հաղթանակից հետո ավելի իրատեսական է դառնում այս տարի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հավանականությունը: Փաշինյանն արդեն իսկ հայտարարել է, որ ընտրությունները արագ կազմակերպելու քաղաքական պատճառներից զատ՝ կան նաև այլ՝ ոչ պակաս կարևոր տնտեսական պատճառներ, մասնավորապես, այն փաստարկը, որ խոշոր բիզնեսին ներդրումներ անելու համար անհրաժեշտ է կայունություն, իսկ քիչ թե շատ կայուն դաշտ Հայաստանում կձևավորվի միայն խորհրդարանական ընտրություններից հետո, երբ վերջնականորեն պարզ կդառնա քաղաքական կոնֆիգուրացիան: Միայն դրանից հետո միջազգային ներդրողները, այդ թվում՝ նաև Հայաստանի համար կարևոր դոնոր հանդիսացող ԵՄ-ը «կհամարձակվի» մեր երկրում ներդրումային ծրագրեր իրագործել:

 

Եվ խոսքը միայն ԵՄ մասին չէ. ներդրումային բումի բացակայության մեջ իրենց մեղքի բաժինն ունեն նաև մեր մյուս գործընկերները՝ ԱՄՆ, ՌԴ, որոնք ևս սպասողական դիրքորոշում են որդեգրել: Դա է պատճառը, որ այսօր ներդրումների դինամիկան դրական չես անվանի, ինչն էլ արտացոլվում է տնտեսական ակտիվության ցուցանիշների վրա: Կոռուպցիայի դեմ պայքարը, պետությունից գողացված գումարների վերադարձը կարող է որոշակիորեն «լցնել» բյուջեն, սակայն տնտեսության զարգացման համար դա բավարար չէ: Սա է պատճառը, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը օրվա հրամայականն է: 

 

Նյութի աղբյուր՝   Lurer.com  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 258 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x